Տզզան ճանճը (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տզզան ճանճը
ռուս.՝ Муха-цокотуха
Տեսակբանաստեղծություն և հեքիաթ
Ժանրմանկական գրականություն և հեքիաթ
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԿոռնեյ Չուկովսկի
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1923
Հրատարակվել է1924
 Mukha Tsokotukha

Տզզան ճանճը (ռուս.՝ Муха-Цокотуха) մանկական հեքիաթ` ըստ Կոռնեյ Չուկովսկու բանաստեղծության և հեքիաթի գլխավոր հերոսուհին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը գրվել է 1923 թվականին, սակայն ի սկզբանե արգելվել է գրաքննության կողմից. «Իսկ բզեզները կոտոշավոր են, գյուղացիները հարուստ են» արտահայտության մեջ Պետական գիտական խորհրդի հանձնաժողովը «կերակցանք է տեսել գյուղի կուլակային տարրի հանդեպ»։

Հեքիաթն առաջին անգամ հրապարակվել է «Ծիածան» հրատարակչության կողմից 1924 թվականին, «Ճանճի հարսանիքը» անվանումով, Վլադիմիր Կոնաշևիչի պատկերազարդմամբ։ Հեքիաթի վեցերորդ հրատարակությունը 1927 թվականին առաջին անգամ թողարկվել է ժամանակակից անունով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտի վրայով թռչելիս Տզզան ճանճը մետաղադրամ է գտնում։ Դրանով նա ինքնաեռ է գնում և տարբեր միջատների հրավիրում իր ծննդյան օրվա խնջույքին[1]։ Այդ ժամանակ հայտնվում է սարդը և տանում է Տզզան ճանճին։ Բոլոր միջատները փախչում են, սակայն հանկարծ հայտնվում է Մոծակը և քնեցնում է սարդին։ Նա դառնում է Տզզան ճանճի փեսացուն, և միջատները տոնում են նրանց հարսանիքը։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հեքիաթի նկարահանվել է առնվազն չորս մուլտֆիլմ.

  • 1941 - Տզզան ճանճը (ռեժիսոր Վլադիմիր Սուտեև, մուլտֆիլմը չի պահպանվել)։
  • 1960 - Տզզան ճանճը (ռեժիսորներ` Վլադիմիր Սուտեև և Բորիս Ջյոկին)։
  • 1976 - Տզզան ճանճը (ռեժիսոր` Բորիս Ստեփանցև)։
  • 1985 - Բժիշկ Այբոլիտ (ռեժիսոր` Դավիթ Չերկասկի), հեքիաթի ամբողջ տեքստը, բացառությամբ Տզզան Ճանճի հարսանիքի տոնակատարության եզրափակիչ տեսարանի, ֆիլմում հնչում է որպես թատրոն, որը կենդանիներին ցույց է տալիս դաժան Բարմալեյն Աֆրիկայում։

Գիտության և արվեստի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տզզան ճանճի սյուժեն հիմք է դարձել գրական շատ ծաղրանկաների, մասնավորապես` Զինովի Պապերնու` «Գրողները` Կոռնեյ Չուկովսկուն»[2] շարքի համար։
  • Ըստ հեքիաթի ներկայացումները և մյուզիքլներն ընդգրկվում են մանկական թատրոնների խաղացանկերում։ Այն մանկապարտեզների հանդեսների, մանկական թատերական և պարային խմբակների բեմադրությունների մշտական սյուժեներից մեկն է[3]։
  • 1942 թվականին կոմպոզիտոր Միխայիլ Կրասևը գրել է «Տզզան Ճանճը» մանկական օպերան։
  • Ռոք երգիչ Ալեքսանդր Գրադսկին այս հեքիաթի մոտիվներով գրել է այդ ռոք-օպերա, որը մեզ է հասել սիրողական ձայնագրություններով։
  • Վրացական «Իվերիյա» խումբը 1980 թվականին կատարել է «Տզզան Ճանճը» մինի մյուզիքլը ռուսերեն լեզվով, որտեղ հեքիաթի կերպարներին տրվել է ժամանակակից վրացական կոլորիտ, մյուզիքլում հնչում էին կրկներգեր Ֆրանսիս Լեի, Շառլ Գունոյի, Ֆելիքս Մենդելսոնի, Ալլա Պուգաչովայի, «The Beatles», «Boney M», «Dschinghis Khan» խմբերի երգերից, վրացական և գնչուական երգեր, ինչպես նաև մեղեդիներ արտասահմանյան ռոք օպերաներից։
  • 2004 թվականին «Կարմիր բորբոս» (ռուս.՝ Красная плесень) ռոք խումբն ըստ հեքիաթի մոտիվների ստեղծել է երաժշտական «Տզզան Ճանճը» (ռուս.՝ Муха-ссыкатуха) փանք-մյուզիքլը։ Մյուզիքլի մեջ առկա են դրվագներ Կոռնեյ Չուկովսկու այլ հեքիաթներից ևս։
  • 1992 թվականին միջատաբան Անդրեյ Օզերովի կողմից նկարագրվել է ճանճ-մրջնակերի նոր ցեղ և տեսակ, որը կոչվել է ամենահայտնի գրական հերոսի` Տզզան ճանճի անունով` Mucha tzokotucha:

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավաղ, մանկական ուրախության ալիքները մարդկային կյանքում հազվադեպ են հանդիպում և դրանք շատ կարճ են։ Եվ հնարավո՞ր է ապավինել ոգեշնչման թռիչքին։ Ըստ էության, «Տզզան ճանճը» իմ միակ հեքիաթն է, որը ես առաջին տողից միչև վերջինը գրել եմ միանգամից, մեկ օրում, առանց հետ նայելու, անսպասելիորեն ինձ հասած ուրախ զգացումների պոռթկումով։
- Կոռնեյ Չուկովսկի, Թե ինչպես է գրվել «Տզզան ճանճը»
«Տզզան ճանճի» գաղափարն ու բովանդակությունը չեն համապատասխանում երեխաներին դաստիարակելու ընկերության, միասնականության, մյուսներին օգնելու ոգուն։ Նայեք, բզեզիկներն ուրախանում են, և ո՛չ Տզզան ճանճը, ո՛չ հեղինակը չեն քննադատում այս «ընկերներին», որ իրենց ընկերոջը լքել են դժվար պահին...
- Զ. Լյուբինա, «Խորհրդային հեքիաթի մասին», «Նախադպրոցական դաստիարակություն» ամսագիր, 1954 թվական[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В тексте обозначено как «именины»
  2. «Зиновий Паперный | Писатели - Корнею Чуковскому» Корней Чуковский - читать текст
  3. «Пародии Леонида Филатова (Литературные пародии)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  4. И. Клементьев, Странные сказки русской действительности

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]