Տզաբանությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանում տզաբանության ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտում։ Ա. Բաղդասարյանը, Է. Հարությունյանը և Ա. Օհանջանյանն ուսումնասիրել են տզերի մի քանի կարգաբանական խմբեր, որոնցից շատերը գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուներ ու կենդանիների մակաբույծներ են, մասնավորապես՝ տետրանիխոիդ տզերի վերնաընտանիքը, էրոֆիոիդ, պարազիտիֆորմ, օրիբատիդ տզերը։ Հետազոտվել են գիշատիչ ֆիտոսեիդ տզերը, որոնք նվազեցնում են բուսակեր տզերի քանակը։ Նկարագրվել են այդ խմբերին պատկանող մի շարք նոր տեսակներ, բացահայտվել է տզերի շուրջ 2 հազար տեսակ։ Մշակվել է (Կ. Դիլբարյան) պտղատու այգիների վնասատուների դեմ պայքարի էկոլոգիապես անվտանգ եղանակ՝ ոչ թունավոր պոլիմերների կիրառմամբ։ Կենդանաբանության, ինչպես նաև Հայկական անասնաբուժական ԳՀԻ-ներում զբաղվել են հիվանդություններ փոխանցող իքսոդային տզերի ֆաունայի և կենսաբանության հարցերով, հետազոտել են նաև մակաբույծ ու ազատ ապրող գամազային տզերը, բացահայտել են նրանց տերերին և բնակատեղերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։