Տեղադրություն
Տեղադրություն, գիտատեխ․ժնիկական դիսցիպական ուսումնասիրությամբ՝ հանույթային աշխատանքների հիման վրա տեղագրական քարտկզներ կազմելով։ Տեղադրության ոլորտի մեջ են մտնում տեղագրական քարտեզների դասակարգման, դրանց բովանդակության մշակման և ճշտման, կազմման մեթոդիկայի, ինչպես նաև տեղանքի բազմակողմանի ուսումնասիրման հարցերը, որոնց ընթացքում բացահայտվում են տեղանքի մակերևույթի ձևերը, չափերը, տարածման օրինաչափությունները ևն։ Աաջին տեղագրական հանույթային աշխատանքները կատարվել են դեռևս 16-րդ դար։ Ավելի ճշգրիտ տեղագրական քարտեզներ կազմվել են 18-րդ դար, երբ հանույթային աշխատանքներն իրականացվեցին ճշգրիտ գեոդեզիական գործիքներով և սարքավորումներով։ Տեղագրական հանույթի եղանակներն ու ձևերը է՝ լ ավելի կատարելագործվեցին 20-րդ դարին, երբ մշակվեցին հանույթի օդային, տիեզերական, աերոնկարների և տիեզերական նկարների վերծանման եղանակները, օգտագործվեցին ռադիոհեռաչափերն ու էլեկտրոնային հաշվիչ մեքենաները։ Ընդհանուր զարգացմանը համընթաց տեղադրությունը տրոհվել է առանձին ճյուղերի, ակնաչափական կամ բուսոլային, տախիոմետրիական, մենզուլային, աերոլուսանկարահանման, ֆոտոթեոդոլիտային, համակցված, տիեզերական, տարբեր կարգի նիվելիրացման։ Տեղագրական սովորական քարտեզների փոխարեն ստեղծվում են իրենց ճշտությամբ ավելի հուսալի ֆոտոքարտեզներ, ֆոտոպլաններ և այլն։ Տեղագրական հանույթային աշխատանքների ժամանակ կիրառվող ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս քարտեզագրելու ոչ միայն Երկրի, այլև Լուսնի, Մարսի, Վեներայի և այլ մոլորակների տեսանելի և անտեսանելի մակերևույթները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 645)։ ![]() |