Տեկտոնական ծածկույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տեկտոնական ծածկույթ, խոշոր, զառիկող (մինչև 10° անկման անկյունով) վրաշարժ՝ գրեթե հորիզոնական կամ ալիքավոր մակերևույթով և հորիզոնական տեղաշարժման ամպլիտուդով։ Վերջինս հասնում է տասնյակ, երբեմն հարյուրավոր կիլոմետրերի։ Տեկտոնական ծածկույթները հիմնականում հանդիպում են գեոսինկլինալային մարզերում։ Ծածկույթը կազմող ապարները կոչվում են ալոխթոն, իսկ տեղում մնացած հիմքի ապարները՝ ավտոխթոն։ Տերմինն առաջարկել է Բերտրանը՝ 1908-ին։ Տեկտոնական ծածկույթները լայնորեն տարածված են Ալպերում, Հիմալայներում, Կարպատներում, սակավ՝ Կովկասում, Պամիրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 106 CC-BY-SA-icon-80x15.png