Տելիոբազիդիոմիցետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տելիոբազիդիոմիցետներ, բազիդիոմիցետների տիպին պատկանող սնկերի դաս։ Առաջին անգամ առաջարկվել է Տալբոտի կողմից 1971 թվականին։ Սնկերի ներկայիս դասակարգման մեջ չի ընդունվում որպես առանձին տաքսոն, անվանումը և կարգաբանությունը հնացած է[1]։ Դասի մեջ ներառվում էին այն սնկերը, որոնց բազիդիումը աճում է հանգստի շրջան անցնող հատուկ բջջից՝ տելիոսպորից (տելեյտոսպորից)։ Դասի ներկայացուցիչները պտղամարմին չեն ունենում։

Տելիոբազիդիոմիցետները բաժանվում էին երկու կարգի՝ մրիկասնկեր (լատին․՝ Ustilaginales) եւ ժանգասնկեր (լատին․՝ Uredinales)։ Այս դասի բոլոր սնկերը բուսերի մակաբույծներ են։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • КУРС НИЗШИХ РАСТЕНИЙ։ Учебник для студентов ун-тов. Великанов Л. Л., Гарибова Л. В., Горбунова Н. П., Горленко М. В. и др., "Высшая школа", Москва 1981.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ботаника: Курс альгологии и микологии: Учебник / под ред. Ю. Т. Дьякова. — М.: изд-во МГУ, 2007. — ISBN 978-5-211-05336-6


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տելիոբազիդիոմիցետներ» հոդվածին։