Տարրական երկրաքիմիական դասակարգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տարրական երկրաքիմիական դասակարգում, ըստ որի քիմիական տարրերը ստորաբաժանվում են երկրաքիմիական նմանության՝ այսինքն որոշակի բնական համակարգերում համատեղ կուտակման հատկանիշի հիման վրա։

Առաջին դասակարգումը մշակել է Վ․ Դոլդշմիդտը՝ 1922 թվականին։ Նա Մենդելեևի աղյուսակի տարրերը բաժանել է չորս խմբի,

Այս ստորաբաժանումը լայնորեն կիրառվում է երկրաքիմիայում։ Լավ հայտնի է Վ․ Ի․ Վերնադսկու դասակարգումը, որի համաձայն առանձնացվում է տարրերի վեց խումբ, որոնք ստորաբաժանվում են ռադիոակտիվության, պրոցեսների շրջելիության ու անշրջելիության, տարասեռ ատոմներից բաղկացած միներալների կազմի մեջ մտնելու ունակության հիման վրա։ Ա․ Ֆերսմանը, հիմք ընդունելով Մենդելեևի աղյուսակը, իր դասակարգումը կառուցեց ըստ հիպոգեն պրոցեսներում տարրերի ցուցաբերած վարքի։ Հետագայում, երկրաքիմիական փաստական նյութի ընդարձակմանը զուգընթաց, հանդես եկան մի շարք գիտնականների նոր դասակարգումներ, որոնք միմյանցից տարբերվում են դիտարկման օբյեկտով (ամբողջ մոլորակը, երկրակեղևը, այս կամ այն պրոցեսը) և այն գործոններով, որոնց հետ կապված քննարկվում է տարրերի վարքը։

Վերջիններից է Ա․ Պերելմանի դասակարգումը, որը հիմնված է երկրակեղևում տարրերի միգրացիայի առանձնահատկությունների վրա։ Նա առանձնացնում է տարրերի խմբեր, որոնց վարքը պայմանավորված է կատիոնագենությամբ կամ անիոնագենությամբ, վալենտականությունը փոփոխելու ընդունակությամբ, լիթոֆիլությամբ, խալկոֆիլությամբ և սիդերոֆիլությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 626 CC-BY-SA-icon-80x15.png