Տարտուի համալսարանի Վիլյանդի մշակույթի ակադեմիա
Տարտուի համալսարանի Վիլյանդի մշակույթի ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | ակադեմիական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1952 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Viljandi City? |
Կայք | kultuur.edu.ee |
Կոորդինատներ: 58°21′59.000004100011″ հս․ լ. 25°35′49.999992099996″ ավ. ե. / 58.36638889002777830° հս․. լ. 25.59722222002777769° ավ. ե. | |
University of Tartu Viljandi Culture Academy Վիքիպահեստում |
Տարտուի համալսարանի Վիլյանդի մշակույթի ակադեմիա (էստ․՝ Tartu Ülikooli Viljandi Kultuuriakadeemia), բարձրագույն ուսումնական հաստատություն Վիլյանդիում (Էստոնիա):
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1952 թվականին Տալլինում ստեղծվեց Kultuurharidusala Kool դպրոցը (ավելի ուշ՝ Tallinna Kultuurharidustöö Kool), որտեղ սկսեցին պատրաստել մասնագետներ գրադարանային գործի և մշակույթի բնագավառում աշխատելու համար: 1960-ական թվականներին ուսումնական հաստատությունը տեղափոխվեց Վիլյանդի քաղաք: 1978 թվականին այն սկսեց կոչվել Viljandi Kultuurikool: 1980 թվականին դպրոցը բուհի կարգավիճակ ստացավ: 1991 թվականին բուհը կոչվում էր Viljandi Kultuurikolledž, որտեղ ուսուցանում էին ըստ մասնագիտությունների, ներառյալ ժողովրդական երաժշտություն, գեղարվեստական դեկորացիա, լույս և մոնտաժ: 2003 թվականին բուհը սկսվեց կոչվել Viljandi Kultuuriakadeemia ակադեմիա, իսկ 2005 թվականին այն միացավ Տարտուի համալսարանին և նրա ամբողջական անվանումը դարձավ Տարտուի համալսարանի Վիլյանդի մշակույթի ակադեմիա:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- մշակութային կրթության ֆակուլտետ ( ժամանցի կազմակերպում և մշակույթի կառավարում մասնագիտություններ);
- կատարողական արվեստի ֆակուլտետ (թատերական արվեստ, պարարվեստ, վիզուալ տեխնոլոգիաներ մասնագիտությամբ);
- երաժշտության ֆակուլտետ (ավանդական երաժշտություն, ջազ, ձայնային ինժինիրինգ մասնագիտություններ);
- ֆակուլտետ ժողովրդական արհեստների (ժողովրդական ջուլհակություն, ժողովրդական շինարարություն, ժառանգական արհեստներ մասնագիտություններ):
Ակադեմիայում սովորում է շուրջ 800 ուսանող: Կան արտասահմանյան երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից[1]: Ուսումնական հաստատություն զարգացնում է միջազգային համագործակցությունը այլ բուհերի հետ, մասնավորապես՝ գոյություն ունի ծրագիր Պսկովի պետական մանկավարժական համալսարանի հետ[2] 2015 թվականի մարտին Վիլյանդի մշակույթի ակադեմիայում կայացան 35-րդ միջազգային Հենզենյան օրերին:[3]: