Տարաֆա
Տարաֆա طرفة | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մոտ 543[1] |
| Ծննդավայր | Ալ-Մալիքիա |
| Վախճանվել է | մոտ 569[1] |
| Վախճանի վայր | Ալ-Հիրա (այժմ՝ Իրաք) |
| Մասնագիտություն | բանաստեղծ |
| Լեզու | արաբերեն |
| Ազգություն | արաբ |
| Քաղաքացիություն | |
| Ստեղծագործական շրջան | 6-րդ դար |
| Ժանրեր | կասիդա պոեմ |
| Ուշագրավ աշխատանքներ | Մուալլականեր |
Տարաֆա իբն ալ-Աբդ (մոտ 543[1], Բահրեյն - մոտ 569[1]) (ամբողջական անուն՝ արաբ․՝ طرفة بن العبد, Տարաֆա իբն ալ-Աբդ), Նախաիսլամական Արաբիայի յոթ հայտնի բանաստեղծներից։
Տարաֆա իբն ալ-Աբդը սերում էր բաքր ցեղից։ Պատմությունից հայտնի է, որ թաղլիբ ցեղը չորս տասնամյակ պատերազմել է մեկ այլ հայտնի՝ բաքր ցեղի դեմ (Բասուսի պատերազմ)։ Լախմիների հյուսիսարաբական պետության միջամտությամբ նրանք հաշտվել են։ Տարաֆա իբն ալ-Աբդը կյանքի զգալի մասն անց է կացրել վտարանդիության մեջ։ Հոր մահից հետո նրա հորեղբայրները ժառանգությանը տիրանալու համար Տարաֆա իբն ալ-Աբդին վտարում են ցեղից։ Երկար թափառումներից հետո նա կրկին վերադառնում է ցեղ՝ դառնալով հովիվ։ Հետո լքում է ցեղը և տեղափոխվում է Հիրայի կառավարիչ Ամր իբն Հինդի պալատ։ Սակայն Տարաֆա իբն ալ-Աբդը չկարողացավ հարմարվել պալատական ձոներգուի դիրքին և վատաբանեց իշխանական ընտանիքը։ Ամր իբն Հինդը նրան ուղարկում է Բահրեյն՝ իր ենթակայի մոտ, որ վերջինս սպանի նրան։ Սակայն նա Տարաֆա իբն ալ-Աբդի ցեղակիցն էր և չի կատարում Ամր իբն Հինդի հրամանը։ Տարաֆա իբն ալ-Աբդին սպանում է մեկ այլ ենթակա։
Տարաֆա իբն ալ-Աբդի մուալլակայի ստեղծման համար առիթ են հանդիսացել այն բոլոր նեղությունները, որ նա կրել է իր ունեցվածքը բռնագրաված եղբոր՝ Մաբադի պատճառով։ Մուալլականերում Տարաֆան հիմնականում օգտագործել է հետևյալ ժանրերն ու ձևերը՝
- Պարսավանք (արաբերեն՝ هِجَاءٌ , հիջա)։ Բանաստեղծի առաջին հիջաները ուղղված են եղբոր դեմ։ Պարսավանքների են արժանանում նաև Հիրայի իշխանը և նրա մտերիմները։
- Փառաբանում (արաբերեն՝ فَخْرٌ , ֆախր)։ Տարաֆայի մուալլակայի կենտրոնական մասը՝ ֆախրը, կարելի է համարել բեդվինական ինքնագովերգման դասական օրինակ։ Տարաֆա իբն ալ-Աբդը իրեն է վերագրել բեդվինական բոլոր առաքինությունները։ Այդուհանդերձ՝ նրան մեղադրում էին, որ չի դադարում արբել և զվարճանալ, վաճառել և վատնել բարիքը, որ ինքն էր վաստակել։
- Նկարագրություն (արաբերեն՝ وصف, ուասֆ)։ Տարաֆան նկարագրում է արաբական անապատը, իր կյանքը։ Հանդիպում են նաև պաալատի նկարագրություններ։ Այսպիսով՝ նրա մուալլական ինքնատիպ քնարերգական մենախոսություն է, որտեղ բանաստեղծը ձևակերպում է իր կենսափիլիսոփայությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարաֆա» հոդվածին։ |
| ||||||||||||
