Տարակլիայի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարակլիայի պետական համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված էհոկտեմբերի 1, 2004
Անվանված էԳրիգորի Ցամբլակի անվան Տարակլիայի պետական համալսարան
Երկիր Մոլդովա
ՏեղագրությունՏարակլիա
Կայքtdu-tar.md
Տարակլիայի պետական համալսարան (Մոլդովա)##
Տարակլիայի պետական համալսարան (Մոլդովա)
Տարակլիայի պետական համալսարան, Մոլդովա
 Taraclia State University Վիքիպահեստում

Տարակլիայի պետական համալսարան (Universitatea de Stat din Taraclia) Մոլդովայի հյուսիսարևելյան Տարակլիա քաղաքում գործող համալսարան։ Բացվել է 2004 թվականի հոկտեմբերի 1-ին[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդովայի բուլղարական համայնքում առաջին համալսարանն ստեղծվել է Մոլդովայի նախագահի 2004 թվականի մարտի 30-ի հրամանագրով։ Համալսարանը բացվել է 2004 թվականի հոկտեմբերի 1-ին։ Բացման արարողությանը մասնակցել են Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը և Բուլղարիայի նախագահ Գեորգի Պարավանովը[4][5]։ Համալսարանի առաջին ռեկտորն է եղել պրոֆեսոր Նիկոլայ Չերվենկովը (2004-2010)։ Ի սկզբանե համալսարանը կոչվել է Տարակլիայի պետական համալսարան, 2009 թվականի մարտի 13-ից կոչվում է Գրիգորի Ցամբլակի անունով։

Դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն առաջարկում է և բակալավրիատի և մագիստրոսական դասընթացներ։ Համալսարանում դասավանդում են[4]՝

  • Բուլղարերեն և գրականություն, ռումիներեն և գրականություն
  • Ռումիներեն և գրականություն, անգլերեն և գրականություն
  • Առաջնային կրթության մանկավարժություն
  • Երաժշտություն
  • Պատմություն
  • Սոցիալական պաշտպանության ծառայություններ
  • Հաշվապահություն
  • Նախադպրոցական մանկավարժություն, ռումիներեն և գրականություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Universitatea de Stat din Taraclia». 4icu. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  2. «Universitatea de Stat din Taraclia». SFM. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  3. «Taraclia State University». Study in Europe. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  4. 4,0 4,1 «Universitatea de Stat din Taraclia» (Russian). TDU. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Universitatea de Stat "Grigore Ţamblac" din Taraclia». Neamuri. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարակլիայի պետական համալսարան» հոդվածին։