Տարածություն (մաթեմատիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Տարածություն (այլ կիրառումներ)

Տարածություն, մաթեմատիկական հասկացություն՝ իրական տարածության վերացարկումն ու ընդհանրացումը։

Պատմականորեն առաջին մաթեեմատիկական տարածությունը էվկլիդեսյան եռաչափ տարածությունն է, որտեղ, վերանալով իրական առարկաների նյութական բովանդակությունից ու որակական հատկություններից, ստեղծվել են վերացական կետի, գծի, հարթության, մակերևույթի, մարմնի և այլ երկրաչափական պատկերների հասկացությունները և սահմանվել որոշակի հարաբերություններ նրանց միջև՝ կառուցվել է Էվկլդեպան երկրաչափությունը (մ․ թ․ ա․ III դ․)։

19-րդ դար սկսած՝ գիտության զարգացմանը զուգընթաց, «կետ», «մաթեմատիկական տարածություն», «երկրաչափություն» հասկացությունները հետզհետե ավելի ընդհանրացվել ու վերացարկվել են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 609 CC-BY-SA-icon-80x15.png