Տարաբնակեցում (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարաբնակեցում.

  1. Իր բնակած վայրից հանելը՝ ուրիշ տեղ բնակեցնելը։
  2. Տնտեսական աշխարհագրության մեջ բնակչության տարածական բաշխումը և նրա տերիտորիալ կազմակերպման ձևերը (բնակավայրերի ստեղծած համակարգերը)։

Տարաբնակեցումը միաժամանակ արտահայտում է թե՝ բնակեցման պրոցեսը և թե՝ այդ պրոցեսի արդյունքը։ Տարաբնակեցումը կախված է պատմության զարգացումից, արտադրողական ուժերի տեղաբաշխումից և բնական պայմաններից։ Տարաբնակեցման բնութագրման համար կարևոր ցուցանիշներ են բնակավայրերի մեծությունն ըստ բնակիչների թվի և բնակավայրերի խտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 605