Տավրիդայի հանրապետության առաջին կառավարության հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տավրիդայի հանրապետության առաջին կառավարության հուշարձան
Տավրիդայի հանրապետության առաջին կառավարության հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1940
Բարձրություն17 մետր
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ԲնակավայրԱլուշտա
Շինության ձևՍտելա
Նյութերկաթբետոն
Ներկա վիճակԿանգուն
 Grave of Taurida SSR government members Վիքիպահեստում

Տավրիդայի հանրապետության առաջին կառավարության հուշարձան (ռուս.՝ Памятник первому правительству республики Таврида), հուշարձան Ղրիմի Ալուշտա քաղաքի Պրիմորսկի զբոսայգում։ Տեղադրվել է 1940 թվականին՝ ի հիշատակ հեղափոխական իրադարձությունների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականի ապրիլի 2-ին Ղրիմի ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց Տավրիդայի խորհրդային սոցիալիստական հանրապետության կառավարության անդամների հիշատակը հավերժացնելու նպատակով Ալուշտայում նրանց եղբայրական գերեզմանի վրա հուշարձան կառուցելու մասին։ Գաղափարն իրագործվեց միայն յոթ տարի անց. հուշարձանը բացվեց 1940 թվականի նոյեմբերին։ Մրցույթին ներկայացված հիսուն նախագծերից Ղրիմի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդն ու Ղրիմի ժողովրդական կոմիսարների խորհուրդը ընտրեցին ճարտարապետներ Կ. Ֆ. Գալեևի և Յ. Ու. Ուսեինովի նախագիծը[1]։

Հուշարձանը տեղադրվել է ի հիշատակ հեղափոխական իրադարձությունների։ Այստեղ 1918 թվականին թաթարական ապստամբների կողմից գնդակահարվել և թաղվել են խորհրդային հեղափոխականները։ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո այստեղ թաղվել են նաև քաղաքը նացիստական զավթիչներից ազատագրած պարտիզաններն ու զինվորները[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը 17-մետրանոց երկաթբետոնե ստելա է։ Պատվանդանի հիմքի տրամագիծը 14 մետր է։ Հուշարձանի ստորին հատվածը նման է գերեզմանաթմբի, որը վերին մասում վերափոխվում է հորիզոնական տեղակայված հնգաթև աստղի։ Աստղի ճառագայթների վերջնամասում տեղադրված են թաղման սափորներ, իսկ կենտրոնից վեր է խոյանում[1] խորհրդային իշխանության խորհրդանիշ[2] կարմիր աստղով պսակվող հնգանիստ բուրգը[1]։ Երեկոյան ժամերին աստղը ներսից լուսավորվում է[3]։ Հուշարձանի հուշատախտակներին փորագրված են զոհերի անունները[1], ինչպես նաև այլ գրություններ. «Հավե՛րժ փառք սոցիալիստական հեղափոխության հաղթանակի, Ղրիմում խորհրդային իշխանության համար մարտնչած հերոսներին»[4], «Այստեղ թաղված են Տավրիդայի խորհրդային սոցիալիստական հանրապետության կառավարության անդամները և Ղրիմում խորհրդային իշխանության հաստատման այլ ակտիվ մասնակիցներ, որոնք գազանաբար գնդակահարվել են թաթարական ազգայնականների և սպիտակգվարդիականների կողմից 1918 թվականի ապրիլի 24-ին. Սլուցկի Անտոն` խորժողկոմի նախագահ, Տարվացկի Յան` ՌԿԿ(բ)-ի նահկոմի նախագահ և հանրապետության կենտգործկոմի անդամ[5], Կոլյադենկո Ալեքսեյ` ֆինանսների ժողովրդական կոմիսար, Նովոսելսկի Ստանիսլավ` ներքին գործերի ժողովրդական կոմիսար, Բագլիկով Տիմոֆեյ` Ալուշտայի հեղկոմի անդամ, Ժիլինսկի Իվան, Կուլեշով Սեմյոն` կարմիրգվարդիականներ, Բարանով, Բեիմ Աբրամ` Սևաստոպոլի քաղխորհրդի անդամներ[6]»։

1958 թողարկվել է հուշարձանի պատկերով բացիկ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник первому правительству Тавриды». АЛУШТИНСКАЯ ЦЕНТРАЛИЗОВАННАЯ БИБЛИОТЕЧНАЯ СИСТЕМА. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 Հունվար 16-ին.
  2. 2,0 2,1 «Памятник первому правительству республики Таврида». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 Հունվար 16-ին.
  3. «Памятник первому правительству Республики Таврида». Վերցված է 2019 Հունվար 16-ին.
  4. «Հուշարձանի վրայի տախտակներից մեկը». Վերցված է 2019 Հունվար 16-ին.
  5. «Հուշարձանի վրայի տախտակներից մեկը». Վերցված է 2019 Հունվար 16-ին.
  6. «Հուշարձանի վրայի տախտակներից մեկը». Վերցված է 2019 Հունվար 16-ին.
  7. «История одного предательства». Վերցված է 2019 Հունվար 16-ին.