Տապուտի
Jump to navigation
Jump to search
Տապուտի | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 12-րդ դար |
Ծննդավայր | անհայտ |
Մահացել է | անհայտ |
Մահվան վայր | անհայտ |
Քաղաքացիություն | Բաբելոնի թագավորություն |
Մասնագիտություն | քիմիկոս և օծանելիքագործ |
Տապուտի (Tapputi), հայտնի է նաև որպես Տապուտի-Բելատեկալիմ, համարվում է աշխարհում առաջին քիմիկոսը և պարֆյումերը (օծանելիքագործ)։ Այս կինը հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակով թվագրվող միջագետքի Բաբելոնյան սեպագիր արձանագրություններում[1]։ Գործել է Նինու անունով հետազոտողի հետ համատեղ։ Իր աշխատանքի մեջ ներառել է զանազան ծաղիկներ, խոտաբույսեր, յուղեր, խնկեղեգ, զմուռս, թորած ջուր[2]։ Տապուտին եղել է նաև պալատական վերակացու։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Strathern, Paul (2000)։ Mendeleyev’s Dream — The Quest For the Elements։ New York: Berkley Books։ ISBN 0425184676
- ↑ Levey Martin (1973)։ Early Arabic Pharmacology: An Introduction Based on Ancient and Medieval Sources։ Brill Archive։ էջ 9։ ISBN 90-04-03796-9