Տան Ցզյասյուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տան Ցզյասյուան
唐家璇
Դրոշ
Դրոշ
(8-րդ) ՉԺՀ արտաքին գործերի նախարար
մարտի 18, 1998 թվական - մարտի 17, 2003 թվական
Նախորդող Ցյան Ցիչեն
Հաջորդող Լի Չժաոսին
 
Կուսակցություն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Պեկինի համալսարան, Ֆունդալի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 17, 1938 թվական
Ծննդավայր Չժենցզյան գավառ, գրավված տարածքներ
Քաղաքացիություն  Չինաստան
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Dostyk Order of grade II
և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն

Տան Ցզյասյուան (չին. պարզ. 唐家璇, փինյին Táng Jiāxuán, ծնված` հունվարի 17, 1938 թվական), չինացի քաղաքական գործիչ, ՉԺՀ-ի արտաքին գործերի ութերորդ նախարարը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի հուվարի 17-ին Ցզյանսու նահանգի Չժենցյան գավառում, ճապոնական զորքերի կողմից վերջերս գրավված տարածքում։

1955 թվականից մինչև 1958 թվականը սովորել է Ֆուդանի համալսարանում՝ մասնագիտանալով անգլերեն լեզվի մեջ։

1958 թվականից մինչև 1962 թվականը սովորել է Պեկինի համալսարանում՝ մասնագիտանալով Արևելյան լեզուներում, հատկապես` ճապոներենում։

1973 թվականին անդամագրվեց Չինաստանի կոմունիստական կուսակցությանը։

1998 թվականի մարտի 17-ից մինչև 2003 թվականի մարտի 17-ը եղել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար։

2003-2008 թվականներին ՉԺՀ Պետական խորհրդի անդամ էր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դոստիկի» II աստիճանի շքանշան (Ղազախստան, 2006)[2]:
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի երախտագիտություն (նոյեմբերի 8, 2006 թվական), Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման և զարգացման գործում մեծ ներդրման համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Тан Цзясюань. Информация на сайте агентства Синьхуа» (չինարեն). Синьхуа. 2002 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. Глава государства Нурсултан Назарбаев наградил Орденом «Достык» II степени, за вклад в укрепление дружбы и сотрудничества между народами, Члена Государственного Совета Китайск...(չաշխատող հղում)
  3. Распоряжение Президента Российской Федерации от 8 ноября 2006 года № 552-рп «О поощрении»