Տանտեքս Սքայ Թաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Տանտեքս Սքայ Թաուեր
Kaohsiung 85 Sky Tower 01.jpg
ՏեսակԵրկնաքեր
ԵրկիրFlag of the Republic of China.svg Չինաստանի Հանրապետություն
ՏեղագրությունLingya District?
ՀասցեLingya District
Բարձրություն378 մետր
Հարկեր85
Վերելակներ54
Մակերես306 337 քառակուսի մետր
Հիմնադրված է1997
ՃարտարապետC. Y. Lee?
Քարտեզ
Քարտեզ

Տանտեքս Սքայ Թաուեր կամ 85 Սքայթաուեր (չինարեն՝ 高雄85大樓, անգլ.՝ Tuntex Sky Tower), 85 հարկանի երկնաքեր, որը գտնվում է Թայվանի Գաոսյուն քաղաքում։ Շենքի բարձրությունը 347,5 մետր է[1], իսկ ալեհավաքի հետ՝ 378 մետր[2]։ Թայվանի ամենաբարձր կառույցն է եղել մինչև 2003 թվականը, երբ կառուցվել է Թայբեյ 101 աշտարակը, 2015 թվականի դրությամբ կառույցը հանդիսանում է 31-րդ ամենաբարձր աշտարակը Ասիայում և 41-րդը՝ ողջ աշխարհում։

Երկնաքերն անսովոր տեսք ունի․ երկու առանձին 39 հարկանի մասնաշենքեր միանում են և իրենց վրա պահում դեպի վերև բարձրացող կենտրոնական աշտարակը, որի տակ մնում է որոշակի դատարկ տարածք։ Այսպիսով շենքը նմանվում է չինական 高 հիերոգլիֆի "Գաո" ("բարձր"), ինչն առկա է քաղաքի անվանման մեջ։

Շենքը պատկանում է «Tuntex Group» ընկերությանը[3]։ Հիմնականում բաղկացած է գրասենյակներից, կան նաև բնակելի տներ, առևտրի կենտրոն, «Splendor Kaohsiung» հյուրանոցը՝ (37-70 հարկանի)։ Դիտակետը գտնվում է երկնաքերի 75-րդ հարկում, շենքում գործում են արագընթաց վերելակներ, որոնք մեկ վայրկյանում անցնում են 10,17 մետր տարածություն։ Աշտարակից բացվում է տեսարան դեպի քաղաք, գետ և նավամատույց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]