Տանյա Հովհաննիսյան
Արտաքին տեսք
Տանյա Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1947[1] |
Ծննդավայր | Այգաբաց, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 7, 1988 (41 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1975) |
Տանյա Տաճատի Հովհաննիսյան (մայիսի 20, 1947[1], Այգաբաց, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 1988, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Սպիտակի երկրաշարժի զոհ), հայ բանաստեղծուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը (1975)։ Ուսուցչություն է արել Հրազդան քաղաքում, աշխատել Գյումրու մանկական պատկերասրահում, «Բանվոր» (հետագայում՝ «Կումայրի») թերթի խմբագրությունում։
Լույս են տեսել նրա «Հրաբուխի ծաղիկ» (1986) և «Բաց հրապարակ» (1990) ժողովածուները։
Հովհաննիսյանի ստեղծագործությունները շնչում են մեղմ քնարականությամբ, հայրենի հողի հանդեպ տածած ջերմ սիրով։ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի դափնեկիր (1990, հետմահու)։
Զոհվել է 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |