Տաճար (թերթ)
Արտաքին տեսք
Տաճար | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
«Տաճար», հայկական կրոնաեկեղեցական պարբերական։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1909-1918 թվականներին Կ. Պոլսում։ 1910 թվականից եղել է ժողովրդային, կրոնական, ազգային, գրական կիսամսյա հանդես, 1916 թվականից՝ կրոնական, գրական, քաղաքական շաբաթաթերթ։
Խմբագիրը եղել է Գարեգին Խաչատուրյանը, վարիչ՝ Ղևոնդ Դուրյան, արտոնատեր՝ Հմայակ Էքսերճյան, ապա՝ տնօրեն-խմբագիր՝ Զարմայր Կեզյուրյան, պատասխանատու տնօրեն՝ Հրանտ Հովասափյան։
Ունեցել է թուրքերեն հավելված։
1924-1939 թվականներին, որպես «Տաճար» պարբերականի շարունակություն, լույս է տեսել «Հայ խօսնակ» կրոնաբարոյական և գրական ամսաթերթը (կարճ ժամանակ՝ կիսամսյա)։ 1941 թվականին Ստամբուլում տպագրվել է «Հայ խօսնակ» տարեգիրքը։ Կազմողներ՝ Զ. Կեզյուրյան, Թորոս Ազատյան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |