Հայ խոսնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայ խոսնակ, բարոյագիտական, գրական, կրոնական ամսաթերթ։ Լույս է տեսել 1924-1939 թթ.-ին, Կոստանդնուպոլսում։

Խմբագիրներ՝ Ա․Սյուրմեյան, Մ․Նարոյան, Զ․Կեզյուրյան։ Ծանոթացրել է հայ հին և նոր գրականությանը, տպագրել թարգմանություններ ռուս և արևմտաեվրոպ․ գրողներից։ Ուշագրավ են հայ հոգևոր երաժշտությանը նվիրված հոդվածները («Հայ շարականները եվրոպական ձայնագրությամբ», դ 1, 1929)։ Կարևոր դեր է հատկացրել հայ-ի ուսուցմանը սփյուռքի դպրոցներում։ 1932֊1934 թթ.-ին հրատարակել է «Հայ խոսնակ մանկանց» հավելվածը, որտեղ տեղ են գտել գրակ․ գործեր, թվաբ․ խնդիրներ, հանելուկներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png