Տաճատ Անձևացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաճատ Անձևացի
անհայտ - 785[1][2]
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
ԶորատեսակԲյուզանդական կայսրության բանակ
Կոչումստրատեգոս
Մարտեր/
պատերազմներ
Բյուզանդա-արաբական պատերազմներ և Արաբա-խազարական պատերազմներ

Տաճատ Անձևացի (ծննդյան թիվը անհայտ - 785), Հայոց իշխան 781 թվականից։ Վասպուրականի Անձևացիք գավառի իշխան Գրիգորի որդին, Անձևացիների տոհմից։ Արաբ, աղբյուրներում՝ Թազադ ալ Արմանի ալ Բաթրիկի։ Արաբ, նվաճողների հալածանքներից խուսափելով՝ անցել է Բյուզանդիա, ծառայել բյուզանդական բանակում, աչքի ընկել Բալկաններում մղված պատերազմներում, հասել զորավարական բարձր պաշտոնների (ըստ Ղևոնդ պատմիչի, նրան վստահվել է 60-հագարանոց բանակի հրամանատարություն)։ 778 թվականի արաբա-բյուզանդական պատերազմի ժամանակ Տաճատ Անձևացին արաբներին պարտության է մատնել Գերմանիկե (Մարաշ) քաղաքի մոտ կայացած ճակատամարտում։ Լևոն 4-րդ կայսեր մահից 780 հետո, հիսաթափված Իրինե կայսրուհու բացասական վերաբերմունքից, խալիֆայության հյուսիսային և արևմտյան տիրույթների կուսակալ Հարունի համաձայնությամբ ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք և կարգվել Հայոց իշխան։ 785 թվականին, արաբ, զորքերի կազմում, խազարների դեմ գլխավորել է (սպարապետ Բագարատ Բագրատունու և Ներսեհ Կամսարականի հետ) հայկական հեծելազորը։ Վախճանվել է Դարբանդի մոտ, Քերանի դաշտում (ըստ Ղևոնդի՝ խորշակահարվել է սաստիկ շոգերից)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Histoire de l'Arménie des origines à 1071 — P. 337.
  2. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 508.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 554