Տազ (գետ)
Արտաքին տեսք
Տազ (ռուս.՝ Таз), գետ Ռուսաստանում (Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է գետի նենեցերեն Տասու Յամ անվանումից․ տասու (տազ, տասի) նշանակում է «ներքին, ստորին», յամ՝ «մեծ գետ»[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տազ գետը սկիզբ է առնում Սիբիրական Ուվալներից և թափվում է Տազի խորշ։ Գետը պատկանում է Կարայի ծովի ավազանին։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 139 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում աջից՝ Խուդոսեյ, Խետիլ-Կի, Մեծ Շիրտա, ձախից՝ Չասելկա, Տոլկա, Կարալկա, Պոկոլկա, Ռատա։
Հիդրոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տազ գետի երկարությունը կազմում է 1401 կմ, ավազանի մակերեսը՝ 150000 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 930 մ3։
Վտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տազ գետի վտակներն են 21 գետերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տազ (գետ)» հոդվածին։ |
| ||||||||||