Տաեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տաեն կղզին

Տաենը (անգլերեն՝ Taën) Սիլլի կղզիների անմարդաբնակ կղզիներից է։ Այն գտնվում է Սուրբ Մարտինի կղզուց 300 մետր դեպի արևմուտք։ Կղզին ունի 16 հեկտար տարածք։ Կղզում կան մեծաքանակ գրանիտային պաշարներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակության հետքեր կղզում գրանցվել են բրոնզե դարից։ Կղզու տարբեր հատվածներում կարելի է գտնել հռոմեա-բրիտանական ժամանակաշրջանի ագարակների և դաշտերի պարսպեր։ Կղզում կա նաև հին քրիստոնեական մատուռ, որը կառուցվել է ի պատիվ Սուրբ Թեոնի։ Վարկածներ կան, որ մինչև մատուռի կառուցվելը նույն տեղում եղել է փայտե մատուռ։ Կղզում կան մի քանի վաղ քրիստոնեական գերեզմաններ։

1652 թվականի տվյալների համաձայն կղզում միայնակ կյանք էր վարում մի անձնավորություն։ Այնուհետև երկու դարերի ընթացքում կղզում ապրել են ընտանիքներ։

Տաենում կան հազվագյուտ բույսեր և թռչնատեսակներ։ Կղզին հանդիսանում է գիտահետազոտական վայր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]