Տագիլյան տավար
Արտաքին տեսք
Տագիլյան տավար, կաթնատու տավարի ցեղ։ Բուծվել է 18-19-րդ դարերում, Ուրալում, տեղական ուրալյան տավարը տրամախաչելով խոլմոգորյան և հոլանդական ցեղերի հետ։ Գերակշռող մասի թույրը սևաբղետ է և սև, հանդիպում են նաև կարմիր, գորշ, մոխրագույն։ Ցուլերի կենդանի զանգվածը 700-900 կգ Է, կովերինը՝ 400-500 կգ։ Կովերի տարեկան միջին կաթնատվությունը 3500-4000 կգ է (լավագույն տնտեսություններում՝ 5000 կգ և ավելի, որոշ առանձնակներինը՝ 10000 կգ)։ Կաթի յուղայնությունը՝ 4,0-4,2%։ Մինչև 1,5 տարեկան բտված մատղաշի սպանդային ելքը 57-58% Է։ Կենդանիները հարմարված են կլիմայական խիստ պայմաններին։
Բուծվում է ՌԴ Սվերդլովսկի, Չելյաբինսկի, Տյումենի մարզերում և այլ երկրամասերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 539)։ |