Վրեժի բանաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրեժի բանաձև
Երկիր Ռուսաստան
Էկրաններին էհոկտեմբերի 21, 2019-ից հոկտեմբերի 24, 2019

«Վրեժի բանաձև»  (ռուս.՝ «Формула мести»), ռուսական հեռուստասերիալ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Կորոտաևը 2019 թվականին։ Պրեմիերան կայացել է 2019 թվականի հոկտեմբերի 21-ին Առաջին ալիքով։ Վեցերորդն է մայոր Չերկասովի մասին պատմող ֆիլմերի շարքում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմասերիանոց ֆիլմի վեցերորդ մասի իրադարձությունները տեղի են ունենում 1977 թվականին։ Մայոր Չերկասովը սկսում է հետաքննել ճարտարապետական ինստիտուտի ուսանողի մահը։ Նրա մորը ողբերգությունից անմիջապես հետո սպանում է երիտասարդի խորթ հայրը։ Հետաքննությունը Չերկասովին տանում է ձիարշավարան, որտեղ ժոկեյը մահանում է, իսկ ավելի ուշ ձիարշավարանի աշխատակցի մարմինը գտնում են քաղաքի ծայրամասում։ Այս մահերը միավորում է նույն թմրանյութը, իսկ հետքերը տանում են դեպի էլիտար տան բնակիչները, որոնք ձիարշավարանի հաճախակի այցելուներ են։ Չերկասովի առջև խնդիր է դրված գտնել ոչ միայն անմիջական մարդասպանին, այլև այդ հանցագործությունների կազմակերպչին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ ՍմոլյակովԻվան Պետրովիչ Չերկասով, ոստիկանության մայոր
  • Մարինա ԱլեքսանդրովաՍոֆյա Բորիսովնա Տիմոֆեևա, բաժնի պետ
  • Սերգեյ ԳարմաշՎադիմ Ստեպանովիչ Բուզև, թմրավաճառ
  • Սերգեյ Ստեպանչենկո – Գենադի Իվանովիչ Ռյուխին, ոստիկանության կապիտան, ձիարշավարանի բաժանմունքի պետ
  • Ալեքսեյ Բարդուկով – Ալեքսեյ Գարկուշա, ոստիկանության ավագ լեյտենանտ
  • Ալեքսանդր Գոլուբև – Եգոր Օսադչի, ոստիկանության սերժանտ
  • Վադիմ Անդրեև – Ֆեոդոր Գրիգորիևիչ Սաբլին, ոստիկանության գեներալ-մայոր, Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության պետ
  • Յուրի Տարասով – Նիկիտա Վասիլևիչ Պոժիդաև, ոստիկանության փոխգնդապետ, ՄՈՒՌ-ի ղեկավար
  • Լուիզա Մոսենձ – Զինաիդա Վասիլևնա Կաց, դատաբժշկական փորձագետ
  • Վլադիմիր Յումատով – Գրիգորի Միխայլովիչ Չուդովսկի, «Սովետական Տրիբունա» թերթի խմբագիր, Չերկասովի ճակատային ընկեր
  • Սերգեյ Ուգրյումով – Ռոբերտ Միխայլովիչ Լեբեդև, ԿԳԲ գնդապետ
  • Դմիտրի Կուլիչկով – Ալեքսանդր Սերգեևիչ Կոկովկին, ՊԱԿ-ի լեյտենանտ
  • Դանիելա Ստոյանովիչ – Մարգարիտա Սեմյոնովնա Կարպուխինա, Չերկասովի կինը
  • Դենիս Բուրգազլիև – Օլեգ Դմիտրիևիչ Կարպուխին, Մարգարիտայի նախկին ամուսինը
  • Ալեքսանդր Դրոբիտկո – Սլավա Կարպուխին, Մարգարիտայի և Օլեգի որդին, Չերկասովի խորթ որդին, ոստիկանության ավագ, տեղամասային տեսուչ
  • Յուրի Չուրսին – Ստաս (Ստանիսլավ Պետրովիչ) Շելեստ, նկարիչ
  • Սոֆյա Եվստիգնեևա – Յուլիա Մեդնիկովա, Ստաս Շելեստի կինը
  • Լարիսա Ուդովիչենկո – Նինա Պավլովնա Մեդնիկովա, Յուլիայի մայրը
  • Ալեքսանդր Լազարև կրտսեր – Վլադիմիր Իլյիչ Կալաշնիկով, ժողովրդական արտիստ
  • Դարյա Ուրսուլյակ – Ագլայա Կոչերինա, դերասանուհի
  • Եվգենիա Կրյուկովա – Գալինա Կալաշնիկովա, Վլադիմիրի քույրը
  • Իգոր Յասուլովիչ – Կալաշնիկով-ավագ, Գալինայի և Վլադիմիրի հայրը
  • Եվգենի Պերեվալով – Կոչերին, Ագլայայի ամուսինը, գիտնական
  • Սվետլանա Նեմոլյաևա – Եվգենիա Վասիլևնա, գեներալ Մակարովի այրին
  • Անգելինա Պախոմովա – Ժենյա Մակարովա, գեներալի թոռնուհի
  • Սերգեյ Վոլկով – Սերգեյ, Ժենյա Մակարովայի փեսացուն
  • Ալեքսեյ Բարաբաշ – Իգոր Միխայլովիչ Պոգոդին, երգիչ, ժողովրդական արտիստ
  • Դմիտրի Աստրախան – «Մաեստրո» (Ռուդնիկովի մոդելավորողը)
  • Գալինա Բոկաշևսկայա – Էլլա Գենադիևնա, գանձապահ ձիարշավարանում
  • Ալեքսանդրա Կուլիկովա – Նինա Իվանովնա Բուզևա
  • Իվան Ագապով – Վասին, քիմկոմբինատի պահեստապետ
  • Սերգեյ Կոլեշնյա – Կրուտիկով, ոստիկանության կապիտան
  • Յուրի Լոպարև – «Գրիգորիչ», Չերկասովի հարևանը կոմունալ բնակարանում
  • Վլադիսլավ Պիավկո – Շչելոկով
  • Պոլինա Պուշկարուկ – լեյտենանտ Ավդեևա Անֆիսա Վասիլևնա, արխիվի աշխատակից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Андрей Смоляков и Марина Александрова узнают «Формулу мести» на Первом канале». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]