Վրաստանի ֆոնդային բորսա
Վրաստանի ֆոնդային բորսա საქართველოს საფონდო ბირჟა | |
---|---|
Տեսակ | ֆոնդային բորսա |
Երկիր | ![]() |
Շտաբ | Թբիլիսի, Վրաստան[1] |
Հիմնադրվել է | 1999 |
Կայք | gse.ge(վրաց.) |
Վրաստանի ֆոնդային բորսա, ֆոնդային բորսա Թբիլիսիում, Վրաստան։ Ստեղծվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) օգնությամբ և բացվել է 1999 թվականին։ Սկսել է իրականացնել պարբերական էլեկտրոնային առևտուր՝ սկսած 2000 թվականի մարտից։ Բորսայում կատարվում է բաժնետոմսերի և պետական պարտատոմսերի առքուվաճառք։
2011 թվականի փետրվարի 1-ի տվյալներով բորսան ուներ 138 ընկերության բաժնետոմսերի լիսթինգ։ Բորսայի բաժնետոմսերի շուկայի հանրագումարային կապիտալը, 2010 թվականի տվյալներով, կազմել է 1,1 միլիարդ դոլար[2]։
Բորսայի միջին օրական շրջանառությունը կազմում է 9949 դոլար[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Market Identifier Code — ed. size: 1242
- ↑ «FEAS | Federation of Euro-Asian Stock Exchanges»։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-23-ին։ Վերցված է 2015-10-02
- ↑ About Georgian Stock Exchange