Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին եվրոպական համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին եվրոպական համաձայնագիր, «ԱԴՌ (ADR)» համաձայնագիր (фр. Accord européen relatif au transport international des marchandises dangereuses par route, фр. ADR) - եվրոպական երկրների համաձայնագիր վտանգավոր բեռների միջազգային փոխադրման մասին։ Ստեղծվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ։

Վտանգավոր բեռ - դա այն բեռն է, որը տրանսպորտային պատահարի արդյունքում վնաս է հասցնում մարդկանց առողջությանը կամ կյանքին և/կամ շրջակա միջավայրին։

ADR-ը գործում է Եվրոպական միության բոլոր երկրների տարածքում, ինչպես նաև Ղազախստանում, Ադրբեջանում, Մարոկկոյում։ Ռուսաստանում դրա համարժեքը կոչվում է ДОПОГ.

Այս համաձայնագիրը ստեղծվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ։ Բացի այս համաձայնագրից Եվրոպայում գործում են նաև վտանգավոր բեռների փոխադրման հետևյալ պայմանագրերը.

  • IMDG (International Maritime Dangerous Goods) — ծովային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման պայմանագիր
  • ICAO-TI (Technical Instructions for The Safe Transport of Dangerous Goods by AIR) — ավիատրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնակարգեր, փաստաթուղթ ICAO 9284.
  • RID (International Regulations Concerning the Carriage of Dangerous Goods by Rail) — երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման պայմանագիր

Ստեղծված է վտանգավոր նյութերի ՄԱԿ-ի հատուկ ցուցակ (ավելի քան 3000 անվանում)։ Յուրաքանչյուր վտանգավոր նյութ, որը ներառված է այդ ցուցակում, ունի քառանիշ համար, որը կոչվում է ՄԱԿ-ի վտանգավոր նյութերի ցուցակով նույնականացման համար։ Այդ համարով կարելի է իմանալ փոխադրվող վտանգավոր նյութի ճշգրիտ անվանումը։ Ցուցակը բաժանված է ըստ դասերի, թույլատրվում է տվյալ դասի վտանգավոր նյութը տեղափոխել միայն դրա համար նախատեսված կանոններով։ Այդ դասերը ձևավորված են ըստ.

  • Նյութի գլխավոր վտանգավորության փոխադրման ընթացքում
  • Նյութի ֆիզիկական վիճակի փոխադրման ընթացքում (պինդ, հեղուկ կամ գազային )։

Եթե կա ավելի քան մեկ վտանգ, ապա պայմանագիրը սահմանում է գլխավոր և լրացուցիչ վտանգները (օրինակ, մեթանոլը ունի գլխավոր վտանգավորություն՝ հրդեհավտանգ, և լրացուցիչ վտանգավորություն՝ թունավորություն)։ Արհեստականորեն ստեղծված վտանգները հաշվի չեն առնվում։

Վտանգավոր նյութերի դասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգավոր նյութերի ամբողջ ցուցակը բաժանված է 13 դասերի։

Վտանգների տեսակները.

  1. Պայթյունավտանգ
  2. Հրդեհավտանգ
  3. Թունավորություն (տոքսիկություն)
  4. Քայքայունակություն (կոռոզիականություն)
  5. Ռադիոակտիվություն
  6. Թթվայնացում, օքսիդացում (այրմանը նպաստող հատկություններ)

Բեռները ստորաբաժանվում են հետևյալ վտանգավորության դասերի` համաձայն ADR պայմանագրի դասակարգման.

  • 1 դաս — պայթուցիկ նյութեր և առարկաներ,
  • 2 դաս — սեղմված, հեղուկացված և ճնշման տակ լուծված գազեր,
  • 3 դաս — դյուրավառ հեղուկներ,
  • 4.1 դաս — դյուրավառ բռնկվող պինդ նյութեր,
  • 4.2 դաս — ինքնաբռնկվող նյութեր
  • 4.3 դաս — նյութեր, որոնք արտադրում են բռնկվող գազեր ջրի հետ շփումից,
  • 5.1 դաս — օքսիդացնող նյութեր,
  • 5.2 դաս — օրգանական պերօքսիդներ,
  • 6.1 դաս — թունավոր նյութեր,
  • 6.2 դաս — կենդանիների վերամշակման կողմնակի արտադրանք և ինֆեկցիոն նյութեր,
  • 7 դաս — ռադիոակտիվ նյութեր,
  • 8 դաս — կոռոզիացնող նյութեր,
  • 9 դաս — այլ վտանգավոր նյութեր։

Դաս 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյուցիկ նյութեր, որոնք ըստ իրենց հատկանիշերի կարող են պայթել, պայթյունային հրդեհ առաջացնել, ինչպես նաև այն սարքավորումները, որոնք պարունակում են պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ և նախատեսված են հրավառությունների կազմակերպման համար։

  • 1.1 Պայթուցիկ և հրավառության միջոցներ և զանգվածային պայթյունի վտանգով ապրանքներ, երբ պայթյունը ակնթարթորեն ընդգրկում է ամբողջ բեռը,
  • 1.2 Պայթուցիկ և հրավառության նյութեր և միջոցներ, որոնք զանգվածային չեն պայթում,
  • 1.3 Պայթուցիկ և հրավառության նյութեր և միջոցներ, որոնք ունեն բռնկման վտանգ աննշան պայթյունի հնարավորությամբ կամ առանց դրա,
  • 1.4 Պայթուցիկ և հրավառության նյութեր և միջոցներ, որոնք պայթյունի աննշան վտանգ են պարունակում փոխադրման ժամանակ միայն այրման արդյունքում և չեն բերում սարքավորումների և փաթեթավորման ավերվելուն,
  • 1.5 Պայթուցիկ և հրավառության նյութեր և միջոցներ, որոնք այնքան անզգայուն են, որ փոխադրման ընթացքում արյումը կամ կրակից պայթյունին անցումը քիչ հավանական են,
  • 1.6 Ապրանքներ, որոնք պարունակում են պայթյունի նկատմամբ բացառիկ անզգայուն նյութեր, զանգվածային չեն պայթում և բնութագրվում են պատահական ակտիվացման ցածր հավանականությամբ,

Գլխավոր վտանգ՝ պայթյուն:

Դաս 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազեր՝ սեղմված, հեղուկացված սառեցման մեթոդով և լուծված ճնշման տակ, որոնք համապատասխանում են հետևյալ պայմաններից գոնե մեկին. գոլորշիների բացարձակ ճնշումը 50С ջերմաստիճանի դեպքում հավասար է կամ բարձր 3 կԳ/սմ³ ЗОО կՊա), կրիտիկական ջերմաստիճանը ցածր է 50С, սեղմված՝ որոնց կրիտիկական ջերմաստիճանը ցածր է -10С, հեղուկացված՝ որոնց կրիտիկական ջերմաստիճանը հավասար կամ բարձր է -10С, սակայն ցածր է 70С-ից, ճնշման տակ լուծված, գերսառեցման մեթոդով հեղուկացված, աէրոզոլներ և սեղմված գազեր, որոնք ընկնում են հատուկ կանոնակարգերի գործողության տակ։

  • 2.1 Բռնկվող գազեր
  • 2.2 Չբռնկվող և ոչ թունավոր գազեր
  • 2.3 Թունավոր գազեր
  • 2.4 Դյուրավառ թունավոր գազեր
  • 2.5 Քիմիապես անկայուն
  • 2.6 Քիմիապես անկայուն թունավոր

Չկա գլխավոր վտանգ, քանի որ կան տարբեր վտանգավոր հատկություններ։

Դաս 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրավառ հեղուկներ, հեղուկների խառնուրդներ, ինչպես նաև հեղուկներ, որոնք պարունակում են պինդ մասնիկներ լուծույթի մեջ կամ կախույթներ, որոնք արտադրում են դյուրավառ գոլորշիներ, որոնք ունեն 60С և ցածր բռնկման ջերմաստիճան փակ հալանոթում.

  • 3.1 Դյուրավառ հեղուկներ բռնկման ցածր ջերմաստիճանով և հեղուկներ, որոնք ունեն -18C-ից ցածր բռնկման ջերմաստիճան փակ հալանոթում, կամ ունեն բռնկման ջերմաստիճան այլ վտանգավոր հատկանիշերի հետ միասին, բացի դյուրավառությունից,
  • 3.2 Դյուրավառ հեղուկներ բռնկման միջին ջերմաստիճանով՝ հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալանոթում -18C-ից մինչև +23C է,
  • 3.3 Դյուրավառ հեղուկներ բռնկման բարձր ջերմաստիճանով՝ հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալանոթում +23 մինչև +60С (ներառյալ) է։

Գլխավոր վտանգ՝ կրակ:

Դաս 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրավառ նյութեր (բացի որպես պայթուցիկ դասակարգվածներից), որոնք կարող են փոխադրման ընթացքում հեշտորեն բռնկվել կրակի արտաքին աղբյուրներից, շփման արդյունքում, խոնավության կլանման արդյունքում, ինքնաբերական քիմիական փոխակերպումների արդյունքում, ինչպես նաև տաքացման ժամանակ,

  • 4.1 Դյուրավառ պինդ նյութեր, որոնք կարող են հեշտորեն բռնկվել կրակի արտաքին աղբյուրների կարճաժամկետ ազդեցությունից (կայծ, կրակ կամ շփում) և ակտիվորեն այրվել,

Գլխավոր վտանգ՝ կրակ և լրացուցիչ վտանգ՝ ջերմային անկայունություն՝ պայթյուն։

  • 4.2 Ինքնաբռնկվող նյութեր, որոնք տեղափոխման սովորական պայմաններում կարող են ինքնաբերաբար տաքանալ և բռնկվել,

Գլխավոր վտանգ՝ ինքնաբռնկում։

  • 4.3 Նյութեր, որոնք արտադրում են բռնկվող գազեր։ Գլխավոր վտանգը՝ բռնկվող գազեր (օրինակ, կալցիումի կարբիդ)։

Դաս 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ, որոնք կարող են հեշտորեն թթվածին արտադրել, ուժեղացնել այրումը, ինչպես նաև կարող են որոշակի պայմաններում կամ այլ նյութերի հետ խառնվելու դեպքում առաջ բերել ինքնաբռնկում և պայթյուն,

  • 5.1 Օքսիդացնող նյութեր, որոնք իրենք իրենցով այրվող չեն, սակայն աջակցում են այլ նյութերի հեշտ բռնկմանը և արտադրում են այրման ընթացքում թթվածին, այդպիսով ավելացնելով կրակի ինտենսիվությունը,

Գլխավոր վտանգը՝ օքսիդացում։

  • 5.2 Օրգանական պերօքսիդներ, որոնք մեծամասամբ այրվող են, կարող են ազդել որպես օքսիդացնող նյութեր և վտանգավոր կերպով փոազդել այլ նյութերի հետ։ Դրանց մեծ մասը հեշտորեն բռնկվում են և զգայուն են հարվածի և շփման նկատմամբ։

Գլխավոր վտանգ՝ ջերմային անկայունություն, այսինքն տաքացման դեպքում հնարավոր է պայթյուն։

Դաս 6[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավոր և վարակիչ նյութեր, որոնք կարող են բերել մահվան, թունավորման կամ ախտահարման օրգանիզմ ներթափանցելու դեպքում կամ մաշկի և լորձաթաղանթների հետ շփման արդյունքում,

  • 6.1 Թունավոր (տոքսիկ) նյութեր, որոնք կարող են առաջացնել թունավորումներ ներշնչման դեպքում (գոլորշիներ, փոշու), ներս թափանցելու դեպքում կամ մաշկի հետ շփման ժամանակ

Գլխավոր վտանգ՝ թունավորություն։

  • 6.2 Նյութեր, որոնք պարունակում են ախտածին միկրոօրգանիզմներ՝ վտանգավոր մարդկանց և կենդանիների համար։

Գլխավոր վտանգ՝ վարակում։

Դաս 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոակտիվ նյութեր 70 կԲք/կգ և ավել սահմանային ակտիվությամբ։ Գլխավոր վտանգը՝ ուժեղ ռադիոակտիվ ճառագայթում։

Դաս 8[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայքայիչ և կոռոզիոն նյութեր, որոնք առաջացնում են մաշկի վնասվածքներ, աչքի լորձաթաղանթների և շնչառական ուղիների ախտահարումներ, մետաղների կոռոզիա և տրանսպորտային միջոցների, շինությունների կամ բեռների վնասվածքներ, ինչպես նաև կարող են առաջացնել հրդեհ օրգանական նյութերի կամ որոշ քիմիական նյութերի հետ շփման արդյունքում,

  • 8.1 Թթուներ,
  • 8.2 Հիմքեր,
  • 8.3 Տարբեր քայքայիչ և կոռոզիական նյութեր։

Գլխավոր վտանգ՝ քայքայունակություն (կոռոզիականություն)։

Դաս 9[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատաբար ցածր վտանգավորության նյութերը փոխադրման ժամանակ, որոնք չեն պատկանում նախորդ դասերից ոչ մեկին, սակայն պահանջում են փոխադրման և պահպանման որոշակի կանոնների կիրառում իրենց նկատմամբ.

  • 9.1 Պինդ և հեղուկ այրվող նյութեր, որոնք իրենց հատկանիշերով չեն վերաբերում 3-րդ և 4-րդ դասերին, սակայն որոշակի պայմաններում կարող են վտանգավոր լինել հերդեհի տեսանկյունից (վառելիքային հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը +60 °C մինչև +100 °C է փակ տարայում, մանրաթելեր և այլ նմանատիպ նյութեր),
  • 9.2 Նյութեր, որոնք դառնում են քայքայիչ և կոռոզիական որոշակի պայմաններում։

Այս դասում չկա գերակա գլխավոր վտանգ (օրինակ պլաստիկը, որը այրման ժամանակ արտադրում է ուժեղ թույն՝ դիոքսին)։

Փաթեթավորումների խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայնագրի համաձայն բոլոր վտանգավոր բեռները պետք է ունենան որոշակի խմբի փաթեթավորում։ Փաթեթավորման խումբը բնութագրում է փոխադրվող բեռի վտանգավորության աստիճանը։ Դրանք բաժանվում են երեք խմբի (բոլոր թվերը հռոմեական են).

  • I — շատ վտանգավոր բեռ
  • II — պարզապես վտանգավոր բեռ
  • III — աննշան վտանգավոր բեռ

3-րդ դասի վտանգի յուրահատկությունը դրա գոլորշիանալու հատկությունն է։ Փակ փաթեթավորումները վերացնում են գոլորշիների ձևավորումը և արտահոսքը։ 3-րդ դասի մոտ կարող են լինել գլխավոր վտանգ և առավելագույնը 2 լրացուցիչ վտանգ։

  • 1. Գլխավոր վտանգ
  • 2. Գլխավոր վտանգ + թունավորություն
  • 3. Գլխավոր վտանգ + կոռոզիականություն
  • 4. Գլխավոր վտանգ + թունավորություն + կոռոզիականություն
  • Դաս 4.1 — փաթեթավորման խումբ — II կամ III: Մոտավորապես 5 %-ը այս նյութերի ունեն լրացուցիչ վտանգավորություն՝ ջերմային անկայունություն՝ պայթյունի հնարավորություն (ծծումբ, сера, ցելյուլոզա)։
  • Դաս 4.2 — փաթեթավորման խումբ՝ I,II,III:
  • Դաս 4.3 — փաթեթավորման խումբ՝ I,II,III:
  • Դաս 5.1 — փաթեթավորման խումբ՝ I,II,III (քիմիական պարարտանյութեր, ջրածնի պերօքսիդ)։
  • Դաս 5.2 — փաթեթավորման խմբեր չունի (քիմիական գործարարնների հումք)։
  • Դաս 6.1 — փաթեթավորման խումբ՝ I,II,III: Ունի բազմաթիվ լրացուցիչ վտանգներ (Ցիանական թթու, արսեն, սնդիկ պարունակող նյութեր և այլն)։
  • Դաս 6.2 — փաթեթավորման խմբեր չունի
  • Դաս 8 — փաթեթավորման խումբ՝ I,II,III. Ունի բազմաթիվ լրացուցիչ վտանգներ։
  • Դաս 9 — փաթեթավորման խումբ՝ II,III: (ասբեստի փոշի, ուռուցքածին նյութեր, որոնց այրման արդյունքում արտադրվում են դիոքսիններ, նաև ուռուցքածին այն նյութերը, որոնք չեն քայքայվում 20 տարվա ընթացքում)։

2-րդ դասի յուրահատկությունն այն է, որ չունի գլխավոր վտանգ և փաթեթավորման խմբեր։ Ունի հետևյալ հատուկ վտանգավոր հատկությունները և դրանց հատուկ մակնիշները.

  • А — խեղդող՝ ստեղծում են թթվածնային անբավարարություն փակ շինություններում շնչելու ժամանակ (իներտ գազեր)
  • О — օքսիդացնող, այսինքն այրմանը նպաստող (թթվածին)
  • F — հրավտանգ (պրոպան)
  • Т — թունավոր
  • Հետագայում երկու և ավել վտանգավոր հատկանիշեր միաժամանակ։
  • ТF — թունավոր + բռնկվող.
  • TC — թունավոր + քայքայող (կոռոզիական)
  • TO — թունավոր + օքսիդացնող
  • TFC — թունավոր + բռնկվող + քայքայող
  • TOC — թունավոր + օքսիդացնող (այրմանը նպաստող) + քայքայող (կոռոզիական)

ADR Փաստաթղթեր: Նշումներ ապրանքա-տրանսպորտային բեռնագրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնագիրը պետք է գրված լինի բեռնառաքողի պաշտոնական (պետական) լեզվով։ Եթե այդ լեզուն չի հանդիսանում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեր, ապա լրացուցիչ պետք է գրվի այդ լեզուներից որևէ մեկով։

Փոխադրվող վտանգավոր բեռի անվանումը բեռնագրում գրելիս սկզբում նշվում է նույնականացման կոդը UN…(կամ ANO…)(օրինակ։ 1831)։

Հետո գրվում է վտանգավոր բեռի ամբողջական անվանումը (ծծմբական թթու)։

Հետո նշվում է գլխավոր վտանգի դասը (նշվում է գլխավոր վտանգի համարանիշը) և, եթե կա, ապա լրացուցիչ վտանգի դասը (փակագծերում)(նշվում է լրացուցիչ վտանգի համարանիշը) — 8 (6.1), ինչպես նաև նշվում է փաթեթավորման խումբը, եթե այն կա - I:

Ամբողջական գրության օրինակ. UN 1831, ծծմբական թթու, 8 (6.1), I.

Փաթեթավորման ձև, քանակությունը և քաշը գրվում են բառերով, օրինակ. UN 1223, կերոսին, 3, III (տակառներ, 10 հատ, 2000 կգ):

Դատարկ և չմաքրված փաթեթներ, օրինակներ.

  • Դատարկ տակառներ, 3 (6.1).
  • Դատարկ ավտոցիստեռն, վերջին բեռը՝ UN 1230, մեթանոլ, 3 (6.1), II.
  • Դատարկ ավտոցիստեռն, վերջին բեռը՝ UN 1203, բենզին, 3, II.

Այդ գրառումները կարող է կատարել ինքը վարորդը վերջին բեռի բեռնագրի պատճենի ցանկացած մասում։ Այդ գրառումները պարտադիր են։

Վտանգավոր թափոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգավոր թափոնները, որոնք պարունակում են ՄԱԿ-ի վտանգավոր բեռների ցուցակներում ներառված նյութեր, պետք է տեղափոխվեն որպես վտանգավոր բեռներ։ Գրության օրինակ՝ Թափոններ, UN 1125, բութիլամին, 3 (8), II:

Վտանգավոր բեռը փոխադրող ավտովարորդի համար գրավոր կարգադրությունը - վթարային քարտն է:

Այդ քարտը կազմում է բեռնառաքողը և ոչ ուշ քան բեռի բարձումը, տրամադրում է այն վարորդին։ Այդ քարտը կազմվում է յուրաքանչյուր վտանգավոր բեռի կամ նույն վտանգավորության բեռների խմբաքանակի համար (եթե բեռները պատկանում են նույն դասին նույն վտանգավորությամբ)։ Այդ քարտը պետք է պահպանել մեքենայի խցիկում, հեշտ հասանելի տեղում (Շվեդիայում պահանջում են պահել վարորդի դռան գրպանիկում)։

Այդ քարտն անհրաժեշտ է վարորդին և փրկողական ծառայություններին՝ փոխադրվող վտանգավոր բեռի մասին ինֆորմացիա ունենալու համար, ճանապարհա-տրանսպորտային պատահարի դեպքում ճիշտ գործողություններ կատարելու համար։

Այդ քարտը պետք է ձևակերպվի այն երկրների լեզուներով, որոնց տարածքով անցնում է բեռնափոխադրման երթուղին և վարորդին հասկանալի լեզվով (ADR համաձայնագրի անդամ ցանկացած երկրի լեզվով):

Բեռնառաքողը համաձայնեցնում է երթուղին բեռնափոխադրողի հետ քարտի լեզուների ձևակերպման համար։ Նա նախօրոք հայտնում է բեռնափոխադրողին բեռի, երթուղու, պաշտպանության լրացուցիչ միջոցների և լրացուցիչ սարքավորումների մասին։ Քարտի պահպանման համար վարորդը պատասխանատվություն չի կրում։

Փաթեթավորման տեսակները և դրանց մակնշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգավոր բեռների փաթեթավորումն ընտրում է բեռնառաքողը։ Կրկնակի փաթեթավորումը կիրառվում է որպես չքանդվող։ Եթե փաթեթավորումը կարելի է քանդել, ապա դա կոմբինացված փաթեթավորում է։ Հաճախ կիրառվում է IBC (Intermmediate Bulk Container) — միջին բեռնունակության բեռնարկղեր մինչև 3000 լիտր տարողությամբ։ Այդպիսի բեռնարկեղերը համարվում են փաթեթավորումներ։ Անհրաժեշտ է ստուգել բեռի մակնշումը։ Պարտադիր է վտանգի նշանը։ Այն իրենից ներկայացնում է 100 մմ-ից ոչ պակաս երկարությամբ կողով շեղանկյուն։ Պարտադիր է բոլոր վտանգի նշանների տեղադրումը փաթեթավորման նույն կողմում։

Փաթեթավորման ապահովությունը նշվում է լատիներեն X, Y, Z տառերով։

  • X — շատ ապահով։ Փաթեթավորման խմբեր I, II, III:
  • Y — պարզապես ապահով։ Փաթեթավորման խմբեր II и III.
  • Z — բավարար ապահով։ Միայն III խմբի փաթեթավորում։

Պարտադիր է փաթեթավորման խմբի և փաթեթավորման ապահովության համեմատումը։

Տպագիր հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց հեղինակի թույլատվության տպագրությունը արգելվում է։ Տպագիր հրատարակությունը տարածվում է միայն դիստրիբյուտորների միջոցով։

Տպարանային հրատարակությունները ունեն հետևյալ կոդը ISBN 978-92-1-639016-7

Վաճառվում է միայն երկու հատորով։

Տպագիր հրատարակության ծավալն է ADR 2015: Առաջին հատոր - 742 էջ, երկրորդ հատոր - 738 էջ։

Գրքի վրա պարտադիր պետք է դրված լինի ՄԱԿ-ի խորհրդանիշը։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]