Վուքիպեդիա
![]() | |
starwars.fandom.com(անգլ.) | |
Տեսակ | Fandom wiki? |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Fandom, Inc.? |
Բացված | ապրիլի 3, 2005 |
![]() |
Վուքիպեդիա, «Աստղային պատերազմների» մասին հանրագիտարան (անգլ.՝ Wookieepedia, the Star Wars Wiki), «Աստղային պատերազմների» հորինված տիեզերքի մասին առցանց հանրագիտարան, որը պարունակում է տեղեկատվություն ֆիլմերի և «Աստղային պատերազմների» ընդլայնված տիեզերքի մասին։ Հոդվածների ազատ խմբագրման արդյունքում ռեսուրսի ոչ բոլոր տեղեկությունները կարող են կանոնական համարվել՝ համեմատած բնօրինակ «Սագայի» հետ։ Վուքիպեդիա անվանումը ծագել է «Վուքի» և «Վիքիպեդիա» բառերի լեզվական համակցությունից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիայում տեղադրված Վուքիպեդիան ստեղծվել է Չեդ Բարբրիի և Սթիվեն Գրինվուդի կողմից 2005 թվականի մարտի 4-ին։
Առաջին խմբագիրները հիմնականում Վիքիպեդիայից էին, ովքեր վրդովված էին նշանակալիության չափանիշներին չհամապատասխանող հոդվածների ջնջումից և դրանք ջնջելու վերաբերյալ քննարկումներից։ Առաջին հոդվածներից շատերն ուղղակիորեն պատճենված էին Վիքիպեդիայից՝ ԳՆՈՒ ազատ փաստաթղթային արտոնագրի շրջանակներում։ Որոշ հոդվածներ այժմ ոչ նշանակալի են համարվում Վիքիպեդիայի համար (օրինակ՝ պատվեր D6-66) և այլևս ավարտուն տեսքով չեն։
Բացի այդ, հոդվածների որոշ հատվածներ վուքիֆիկացվել են (օրինակ՝ հանվել են աստղերի պատերազմի տիեզերքին կերպարի պատկանելության մասին հիշատակումները, վերնագրերից ջնջվել են որոշ ձևակերպումներ և այլն)։ Այնուամենայնիվ, կան հոդվածներ, որոնք նկարագրում են իրական կյանքի դերասաններին, իրական ընկերություններ և «Աստղային պատերազմների» հետ կապված տարբեր մշակութային երևույթներ։ Ժամանակի ընթացքում ռեսուրսը փոփոխությունների է ենթարկվել, ի հայտ է եկել ոճի ուղեցույց։
2005 թվականի նոյեմբերի 28-ին Վուքիպեդիան Sci Fi Channel-ի կողմից ընտրվել է որպես շաբաթվա կայք[1], 2007 թվականի ապրիլին ճանաչվել է որպես ամենաշատ այցելվող վիքի։
2013 թվականի սեպտեմբերին անգլերեն տարբերակում հաշվարկվել է մոտ 106,500 հոդված, ինչը այն դարձնում է Վիքիում տեղակայված ամենամեծ նախագծերից մեկը՝ Memory Alpha-ի և Uncyclopedia-ի հետ։
2012 թվականի հունվարի դրությամբ նախագծի բոլոր լեզուներով տարբերակներում պարունակվում էր ավելի քան 172,500 հոդված։
Անգլերեն բաժնի զարգացման ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օգոստոս, 2005՝ գրվել է 10 հազարերորդ հոդվածը։
- Օգոստոս, 2007՝ գրվել է 50 հազարերորդ հոդվածը։
- Մինչև հունվար, 2012՝ ներբեռնվել է ավելի քան 48,000 պատկեր։
- Հունվար, 2013՝ գրվել է 100,000-րդ հոդվածը։
- Հունվար, 2014՝ հոդվածների թիվը հասել է 108.330-ի, բեռնված պատկերներինը՝ 60.000, մինչև այդ արվել է 4.717.000 խմբագրում, եղել է մոտ 10.950 գրանցված մասնակից, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվ մասնակիցները թիվը կազմել է մոտ 540։
Ռուսերեն վուքիպեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսալեզու Վուքիպեդիան ստեղծվել է 2006 թվականի մայիսի 12-ին Alex Jade մասնակցի կողմից։ 2010 թվականի մայիսի 15-ի դրությամբ այն պարունակում էր մոտ 2500 հոդված և նման նախագծերի շարքում հոդվածների քանակով զբաղեցրել 6-րդ տեղը (այսուհետ` չհաշված Jedipedia.net և Biblioteka Ossus նախագծերը)։ 2011 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ այն պարունակում էր 3890 հոդված (9-րդ տեղ)։ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին կայքն ուներ 14910 հոդված (4-րդ տեղ), իսկ 2019 թվականի փետրվարի 12-ի դրությամբ՝ 26,335 հոդված[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Sci-Fi Site of the Week»։ Sci-Fi.com։ 28.11.2005։ Արխիվացված է օրիգինալից 2006-03-15-ին
- ↑ List of Star Wars Wikis in other languages — Wookieepedia, the Star Wars Wiki
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Benoît Berthou, Fiction et forme encyclopédique : Wookieepedia, Dragon Ball Wiki et Cie // Strenæ [En ligne], 2 | 2011. (ֆր.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:Wookieepedia Վիքիպահեստում |
---|
- https://starwars.fandom.com Վուքիպեդիա. պաշտոնական կայք
- Thomas J. McLean (May 5, 2007)։ «Wookieepedia tracks 'Star Wars'»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-04-ին։ Վերցված է 4 October 2018
- Zack O'Malley Greenburg (April 17, 2015)։ «Inside The Star Wars-Stoked Business of Wikia's Wookieepedia»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-18-ին։ Վերցված է September 17, 2017
- Cooper Mike (02.12.2005)։ «Enter the Wookieepedia»։ TheForce.net
- Cooper Mike (05.03.2006)։ «Wookieepedia's First Anniversary!»։ TheForce.net