Վուշը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Վուշը
Hørren
Հեղինակ Հանս Քրիստիան Անդերսեն
Ժանր հեքիաթ
Բնօրինակ լեզու դանիերեն
Ստեղծման տարեթիվ 1848

Վուշը (դան․՝ Hørren), դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը: Գրվել է 1848 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի վուշի մասին, որն ապրում էր ցանկապատից ներս: Նա իրեն համարում էր աշխարհում ամենաերջանիկը, սակայն ցանկապատի ցցերը նրան ասում էին, որ ուշադիր լինի իր երգին և կյանքին: Իսկ վուշը չէր հավատում նրանց: Բայց, մի օր մարդիկ վուշին արմատախիլ են անում և տանում, տանջանքների են ենթարկում: Չնայած այս ամենին վուշը շատ լավատես էր: [1] Ի վերջո վուշից ստանում են մի կտոր հիանալի քաթան: Քաթանից ստանում են տասներկու տեսակի սպիտակեղեն: Մի քանի տարուց հետո սպիտակեղենից ստանում են թուղթ, որի վրա մարդիկ պատմվածքներ են գրում: Թուղթը երազում էր աշխարհով մեկ շրջել, սակայն նրան տանում են տպարան և տպում են գրքի մեջ: Որոշ ժամանակ անց թղթին այրում են: Հետո մոխրացած թուղթը ծխնելույզով բարձրանում է օդ: Նրան տեսնում են դուրս վազող երեխաները և կրկնում են ցանկապատի ցցերի ասածը: Իսկ մոխիրը դարձյալ չի հավատում նրանց:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վուշ
  • Ցանկապատի ցցեր
  • Երեխաներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, 2015 թվական, էջ 226

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]