Վույ Աման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Վույ Աման»
Vuy Aman
Սիրուշո և Սեպուհ Սիմոնյանի երգը
ԹողարկվածՀունիսի 9, 2017[1]
ԺանրՓոփ
Տևողություն3:23
ԼեյբլSirusho Production
ՀեղինակՍիրուշո և Սեպուհ Սիմոնյան
Ժամանակագրություն
«Դեր Ձոր»
(2017)
«Վույ Աման» «Հուհ-Հահ»
(2017)

«Վույ Աման» (անգլ.՝ Vuy Aman), հայ փոփ երգչուհի Սիրուշոյի երգն է՝ հայ-ամերիկյան երգիչ, երգի խոսքերի հեղինակ Սեպուհ Սիմոնյանի մասնակցությամբ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Vuy Aman» երգը հայերեն և անգլերեն է։ Սա Հայ փոփ երգչուհի Սիրուշոյի և հայ-ամերիկյան երգիչ, երգերի հեղինակ, Լոս Անջելեսի Capital Cities ինդի-փոփ դուետի մենակատար Սեպուհ Սիմոնյանի առաջին համագործակցությունն է։ Երգը թողարկվել է հունիսի 9-ին և անմիջապես դարձել է հայկական iTunes-ի թիվ 1 հիթ։ Մեկ ամիս անց՝ հուլիսի 5-ին, թողարկվել է պաշտոնական երաժշտական տեսահոլովակը։ Սեպտեմբերին Սիրուշոյի պաշտոնական YouTube-ալիքում թողարկվել են երգի երկու պաշտոնական ռեմիքս տարբերակները[2][3]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակի պրեմիերան կայացել է հուլիսի 9-ին։ Այն նկարահանվել է Հայաստանում և Լոս Անջելեսում։ Առաջին տեսարանում Սեպուհը քայլում է միայնակ Լոս Անջելեսի փողոցներում։ Երկրորդ տեսարանում Սիրուշոն է վարդագույն կաբրիոլետի հետևի նստատեղի վրա։ Վերջում դուետը միավորվում է՝ խաղալով ինչ-որ ավանդական հայկական Խաղեր և ուտելով հայկական ուտեստներ։ Տեսահոլովակը ավարտվում է այն տեսարանով, որ Սիրուշոն և Սեպուհը հագնում են հայկական ավանդական գլխարկներ[4]։

Վույ Աման կպչուն պիտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի վերջին Սիրուշոն գործարկել է «Վույ Աման» անվճար կպչուն պիտակներ և շրջանակային փաթեթներ[5]։ Պիտակները պարունակում են նորաձև պարագաներ, մազերի և գլխի ատրիբուտներ, ճանապարհորդության շրջանակներ և այլն[6][7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vuy Aman – Single». iTunes Store. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  2. «From LAX to Yerevan: Armenia's Sirusho flies in Grammy nominated Sebu for "Vuy Aman"». wiwibloggs (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 23. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «Music: LISTEN: Sirusho releases new single 'Vuy Aman' with Sebu [escChat.com]». escChat.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «Armenia – Sirusho feat. Sebu – "Vuy aman"». Soundseuropean.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «If You ❤️ Sirusho & Sebu Simonian (of Capital Cities) You'll ❤️ ❤️ ❤️ These FREE Stickers & Frames». Picsart.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. «Sebu of Capital Cities & Sirusho Partner with PicsArt». businesswire.com.
  7. «Sebu of Capital Cities & Sirusho Partner with PicsArt – FinancialContent Business Page». studio-5.financialcontent.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. «Sebu of Capital Cities & Sirusho Partner with PicsArt». Yahoo! Finance. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)