Վուլիագմենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վուլիագմենի լիճ
el/λίμνη Βουλιαγμένης

'
Կոորդինատներ
Տեղագրություն Ատտիկա
Հունաստան Հունաստան
Հայելու բացարձակ բարձրությունը 0,5 մ
Ավազանի մակերեսը 0,0159 կմ²

Վուլիագմենի (հուն․՝ λίμνη Βουλιαγμένης), աղի լիճ է Հունաստանում, տեղակայված համանուն փոքր քաղաքի մոտ, գտնվում է Արևելյան Ատտիկե նոմոսի Ատտիկա վարչատարածքային բաժանման տարածքում։ Հանքային ջրերը լիճն են բարձրանում 50-ից 100 մ խորությունից և ունեն 22 մինչև 29 °C տաքություն։ Լիճ է նաև լցվում քաղցրահամ ջուր, 17 մետր խորությամբ աղբյուներից[1]։ Լիճը ստորգետնյա քարանձավով կապվում է ծովի հետ։ Լիճը գտնվում է Իմիտոս լեռան հարավային մասում, ծովից ոչ հեռու։ Այն ունի ձվաձև տեսք, երկարությունը 260 մ է, լայնությունը 145 մ, տարածքը 1,59 հեկտար[2]։ Ջրային մակերևույթը գտնվում է ծովի մակարդակից կես մետր բարձրության վրա[3]։ Նատուրա 2000 պահպանվող տարածքների մեջ է ներառված[4]։

Լիճը ձևավորվել է ստորգետնյա մեծ քարանձավի առաստաղի փլուզումից հետո, որը մոտավորապես 2000 տարի առաջ է տեղի ունեցել էրոզիայի և տեկտոնական ակտիվության հետևանքով։ Լճի մասին առաջինը հիշատակել է հին հույն աշխարհագիր Պավսանիասը։ Քարանձավը առաջացել է կրաքարային ժայռերում, որոնք բնորոշ են տվյալ շրջանի համար։ Լճի հետ կապ ունեցող քարանձավային համակարգը ուսումնասիրվել է 3123 մ երկարությամբ։ Քարանձավում կա 14 թունելներ որոնցում հայտնաբերվել են ստորջրյա ստալագմիտներ[1]։ Լճի հատակը կազմված է տիղմային սուբստրատներից, որոնք հարուստ են ծծմբային միացություններով։ Լճի ջուրը ունի հանքանյութերի և միկրոէլեմենտների բարձր կենտրոնացում։ Դրանցից են՝ կալիումը, նատրիումը, ամոնիումը, լիթիումը, կալցիումը, երկաթը, քլորը և յոդը։ Լճի ջուրը օգտակար է՝ ռևմատիկ հիվանդությունների, սպորտային վնասվածքների, նյարդային համակարգի հիվանդությունների, մաշկային հիվանդությունների և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում[5]։ Լճում լողանալը վճարովի է։

1980-ական թվականներին լճում հայտնաբերվել է ակտինիաների նոր տեսակ Paranemonia vouliagmeniensis, որը էնդեմիկ է ճանաչվել։ Նաև հայտնաբերվել են անողնաշարավորների երկու այլ տեսակ՝ Abra segmentum[6] և Cerastoderma glaucum։ Վերջին տեսակը նպաստում է միկրոբներից ջրի մաքրմանը[1]։ Լճում նաև Garra rufa ձկան տեսակն է ապրում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Χιντήρογλου Χ. (2002 թ․ օգոստոսի 4). «Λίμνη Βουλιαγμένης» (հունարեն). Το Βήμα. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  2. «Τοπία (ΤΙΦΚ). Λίμνη Βουλιαγμένης Αττικής». Φιλότης: Βιότοπος Natura (հունարեն). Εθνικό Μετσόβιο Πολυτεχνείο. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  3. «Η επιφανειακή και η υπόγεια λίμνη της Βουλιαγμένης» (հունարեն). Greekscapes. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  4. «Υμηττός, Αισθητικό Δάσος Καισαριανής, Λίμνη Βουλιαγμένης». Φιλότης: Βιότοπος Natura (հունարեն). Εθνικό Μετσόβιο Πολυτεχνείο. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  5. Γεωργία – Ελένη Κόρρου (2012 թ․ օգոստոսի 9). «Τα ιαματικά νερά της λίμνης Βουλιαγμένης» (հունարեն). VIMA Online. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  6. Կաղապար:WoRMS
  7. «Λίμνη Βουλιαγμένης. Το "διαμάντι" της Αττικής». VIMA Online (հունարեն). www.vimaonline.gr. 2012 թ․ հուլիսի 28. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]