Ակտինիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակտինիաներ
Haeckel Actiniae.jpg
Ակտինիաները Էռնստ Հեկկելի նկարում (1904)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Actiniaria
Hertwig, 1882

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Actiniaria (Seeanemone).jpg

Ակտինիաներ (լատ.՝ Actiniaria), աղեխորշավորների տիպի, վեցճառագայթավոր կորալների ենթադասի ծովային կենդանիներ։ Մեծ մասամբ մենակյաց են, երբեմն հանդիպում են գաղութներով ու վարում նստակյաց կյանք, հաճախ համակեցության մեջ մտնում ճգնավոր խեցգետնի հետ։

Արտաքին նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը երկշերտ Է։ Գունավորումը՝ վառ, խայտաբղետ։ Սնվում են ջրային կենդանիներով։ Գիշատիչ են, որսը հափշտակում են բերանի շուրջը գտնվող շոշափուկներով, որոնք ունեն թունավոր խայթիչ բջիջներ։ Բաժանասեռ են, բազմանում են սեռական, երբեմն՝ անսեռ ճանապարհով։ Ակտինիաներ տարածված են հիմնականում արևադարձային ե մերձարևադարձային շրջաններում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Догель В. А. Зоология беспозвоночных, 5 изд. - М., 1959.
  • Жизнь животных, т. 1. - М., 1968, с. 299-306.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png