Վոորե դաստակերտ
![]() | |
Տեսակ | manor? |
Երկիր | ![]() |
Առաջին հիշատակում | 1569 |
![]() | |
![]() | |
Վոորե դաստակերտ (էստ․՝ Voore mõis, գերմ.՝ Forby), կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Սաուե շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոորե դաստակերտի առաջին հիշատակումները վերաբերում են 1569 թվականին[1]։ 18-րդ դարի վերջին Վոորե դաստակերտը պատկանել է Դահլիդների (Dahlid) ընտանիքին։ Վերջիններից էլ դաստակերտն անցել է ֆոն Ֆրեյների (von Frey)[1] ազնվականական ընտանիքին։
1870 թվականից մինչև պետականացումը՝ 1919 թվականը, Վոորե դաստակերտը պատկանել է ֆոն ցուր Մյուհլեն (von zur Mühlen) ընտանիքին։ Դաստակերտի վերջին սեփականատերը եղել է Ալեքսանդեր ֆոն ցուր Մյուհլենը[1]։
Դաստակերտի համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոորե դաստակերտը բարոկկո ոճի համալիր էր։ Դաստակերտի գլխավոր մասնաշենքը միհարկանի քարե փոքր կառույց է, որ կառուցվել է 18-րդ դարի առաջին կեսին։ 18-19-րդ դարերում դաստակերտի գլխավոր մասնաշենքը որոշակիորեն վերակառուցվել է[1]։
Գլխավոր մասնաշենքից բացի դաստակերտի կենտրոնում համաչափությամբ տեղակայված են հավելյալ (տնտեսական և բնակելի) կառույցներ, որ կառուցվել են 18-19-րդ դարերում։
Տալլին-Պյառնու խճուղուց դեպի Վոորե դաստակերտը ձգվող ճանապարհն ավարտվել է 500 մետր երկարությամբ ծառուղով, որը ձգվել է մինչև գլխավոր մասնաշենքի առաջ։
Էստոնիայի մշակույթի հուշարձանների պետական գրանցամատյանում գրանցված են․
- Դաստակերտի գլխավոր մասնաշենքը[2],
- Դաստակերտի ծառայողների տուն 1[3],
- Դաստակերտի ծառայողների տուն 2[4],
- Դաստակերտի պարիսպ[5],
- Գոմ[6],
- Շտեմարան[7],
- Խրձանոց[8],
- Օղեգործարան[9],
- Օժանդակ կառույց[10]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Տնտեսական կառույցի ավերակներ
-
Գոմ
-
Ավերակներ
-
Խրձանոց
-
Ծառայողների տուն
-
Գինու գործարան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Voore mõis»։ Portaal "Eesti mõisad"
- ↑ «2969 Voore mõisa peahoone, 18.-20. saj»։ Kultuurimälestiste riiklik register
- ↑ «2970 Voore mõisa teenijatemaja 1, 18.-20.saj.»։ Kultuurimälestiste riiklik register
- ↑ «2971 Voore mõisa teenijatemaja 2, 18.-20.saj.»։ Kultuurimälestiste riiklik register
- ↑ «2972 Voore mõisa piirdeaed, 18.-20. saj»։ Kultuurimälestiste riiklik register
- ↑ «2973 Voore mõisa karjakastell, 19.-20.saj.»։ Kultuurimälestiste riiklik register
- ↑ «2974 Voore mõisa ait, 19.-20. saj»։ Kultuurimälestiste riiklik register
- ↑ «2975 Voore mõisa rehi, 19.-20.saj.»։ Kultuurimälestiste riiklik register
- ↑ «2976 Voore mõisa viinaköök, 19.-20. saj»։ Kultuurimälestiste riiklik register
- ↑ «2977 Voore mõisa abihoone, 19.-20.saj.»։ Kultuurimälestiste riiklik register