Վոնիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոնիցա
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակքաղաք
Մտնում էAktio-Vonitsa Municipality? և Commune of Vonitsa, Etoloakarnania?
ԲԾՄ10 մետր[1]
Բնակչություն4052 մարդ (2021)
Տարածք69,892 կմ²[1]

Վոնիցա կամ Վոյնիցա (հուն․՝ Βόνιτσα), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 10 մ բարձրության վրա[2], Ամվրակիկոս ծովածոցի հարավային ափին, Ակցիում հրվանդանից արևելք, Պրևեզա քաղաքից 13 կմ հարավ-արևելք, Արտա քաղաքից 28 կմ հարավ-արևմուտք, Պատրասից 105 կմ հյուսիս-արևմուտք և Աթենքից 268 կմ հյուսիս-արևմուտք։ Համայնքի վարչական կենտրոնը՝ Ակտիոն-Վոնիցա միությունը, մտնում է Արևմտյան Հունաստանի կազմի մեջ մտնող ծայրամասային Էտոլիա և Ակարնանիա ծայրամասային միավորի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 4703 մարդ[3]։

Քաղաքի միջով անցնում է Ամֆիլոխիա-Լեֆկաս ազգային ճանապարհ 42-ը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկյան ամրոց Վոնիցայում

Վոնիցա քաղաքը գտնվում է Անակտորիո հինավուրց քաղաքի տեղում։ Ենթադրվում է, որ հիմնադրվել է 4-րդ դարում՝ Նիկոպոլիս հինավուրց քաղաքի լքվելուց հետո։ 13-րդ դարում մտել է Էպիրոսի թագավորության կազմի մեջ, 1649 թվականին նվաճվել է Օսմանյան կայսրության կողմից, 1684 թվականին՝ Վենետիկյան հանրապետության։ 1800 թվականին կրկին նվաճվել է օսմանյան թուրքերի կողմից, 1832 թվականին ողջ Ակարնանիայի հետ միասին ազատագրվել է։ 1862 թվականին Վոնիցայում սկսվել է ապստամբություն, որը հանգեցրել է Հունաստանի Օտտոն I թագավորի հրաժարականին[4]։

19-րդ դարի վերջում քաղաքը հայտնի էր որպես նավահանգիստ, որտեղ իրականացվել է առևտուր փայտե յուղով, հացով և շինափայտով։ Այտեղ բնակվում էր 2500 մարդ[4]։

Վոնիցայի համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը ստեղծվել է 1912 թվականին[5]։

Վոնիցայի համայնքային միության մեջ մտնում է 3 բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 4916 մարդ[3]։ Մակերեսը կազմում է 69,892 կմ²[2].

Անվանում Բնակչություն (2011)[3], մարդ
Ակտիոն 180
Վոնիցա 4703
Նեա-Կամարինա 33

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 4122[6]
2001 3864[6]
2011 4703[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://dlib.statistics.gr/Book/GRESYE_02_0101_00098%20.pdf
  2. 2,0 2,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 338. — ISSN 1106-5761.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
  4. 4,0 4,1 Величко, Григорий Иванович (1890–1907). «Войница». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Βονίτσης (Αιτωλοακαρνανίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  6. 6,0 6,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոնիցա» հոդվածին։