Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնարավոր է կենդանության օրոք Մոցարտի վերջին դիմանկարն է, որը վրձնել են 1790 թվականին, Մյունխենում

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը մահացել է 1791 թվականի դեկտեմբերի 5-ին Վիեննայում, 35 տարեկանում, կարճատև հիվանդությունից հետո։ Հանգամանքները, որոնցում մահացել է Մոցարտը, առաջացրել են մի շարք վարկածներ նրա մահվան վերաբերյալ, որոնք մինչև այժմ բանավեճի առարկա են հանդիսանում։ Վարկածների թվում են՝ դիտավորյալ թունավորում[1], մահ՝ մանկական հիվանդության արդյունքում[2], կամ հիվանդություն, որը ստացել է հասուն տարիքում, ինչպես նաև բժշկական սխալի հավանականություն[3]։

Վերջին հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոցարտի վերջին հիվանդությունը սկիզբ է առել Պրահայում, որտեղ նա մեկնել էր ղեկավարելու «Տիտոսի ողորմածությունը» օպերայի բեմադրությունը, այս մասին վկայում է Ֆրանց Կսավեր Նիմեչեկը, երգահանի կենսագրության առաջին հեղինակը[4]։ Վիեննա վերադառնալուց հետո Մոցարտի վիճակն աստիճանաբար վատթարանում էր, սակայն նա շարունակում էր աշխատել. գրել է կոնցերտ կլառնետի համար նվագախմբի հետ՝ Շտադլերի համար, գրել է «Ռեքվիեմը», դիրիժորություն է արել «Կախարդական սրինգ»-ի պրիմերիայի ժամանակ՝ 1791 թվականի սեպտեմբերի 30-ին։

Նիմեչեկը նշում է նրա կնոջ՝ Կոնստանցիայի պատմությունը, այն մասին, որ մահից քիչ առաջ Պրահայում զբոսնելու ժամանակ Մոցարտը ասում էր, որ «Ռեքվիեմ» կգրի նրա համար, որ շուտով մահանալու է։

«Ես ինձ շատ վատ եմ զգում, ինձ երկար ժամանակ չի մնացել. իհարկե ինձ թույն են տվել։ Ես չեմ կարողանում հրաժարվել այդ մտքից»։ Ըստ Նիմեչեկի գրքի (1798 թ.)` խոսակցությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-րդ կեսից ոչ շուտ, սակայն նրա երկրորդ հրատարակության մեջ (1808 թ.) նշված է, որ Պրահայում երգահանը նախազգացել էր մահը։ 1829 թվականին Կոնստանցիան անգլիացի երգահան Նովելլոյին և նրա կնջը պատմել էր, որ Մոցարտը մահվանից կես տարի առաջ խոսում էր թունավորման մասին, բայց երբ նա այդ միտքը կոչել էր «անհեթեթ», Մոցարտը համաձայնել էր նրա հետ[5]։

Վերջնականապես հիվանդանալուց երկու օր առաջ Մոցարտը դիրիժորում էր «Փոքրիկ մասոնական կանտանտայի» կատարման ժամանակ։ Նոյեմբերի 20-ին Մոցարտի մոտ հոդերի բորբոքում սկսվեց, նա չէր կարողանում շարժվել և ուժեղ ցավեր էր զգում։ Մոցարտի մահվան մանրամասները նկարագրված են նրա վաղ կենսագրոջ և Կոնստանցիայի ապագա ամուսնու՝ Գեորգ Նիկոլաս ֆոն Նիսենի կողմից։ Նիսենը վկայությունները վերցրել է նշումներից, որոնք նրան էր հանձնել Կոնստանցիայի քույրը՝ Սոֆի Վեբերը։ Նրա վկայությամբ «հիվանդությունը սկսել է ձեռքերի և ոտքերի այտուցմամբ, որոնք գրեթե կաթվածահարվել էին, ավելի ուշ սկսվել էին փսխման նոպաներ։ Մահից երկու ժամ առաջ նա բացարձակ գիտակցության մեջ էր»։ Նրա մարմինը այնպես էր այտուցվել, որ նա այլևս ունակ չէր նստել կամ շարժվել առանց օգնության։ Նրան բուժող բժիշկը Նիկոլաս Կլոսետն էր (գերմ.՝ Nicolaus Closset)` 1789 թվականից նրանց ընտանեկան բժիշկը։ Խորհրդածության համար նա հրավիրել էր Վիեննայի հանրապետական հիվանդանոցի բժիշկ Սալաբային (գերմ.՝ Mathias von Sallaba): Վերջին հիվանդության ընթացքում օգտագործել էին բոլոր այն միջոցները, որոնք հասանելի էին տվյալ ժամանակաշրջանի բժշկությանը. փսխադեղ, սառը թրջոցներ, արյունառություն։ 1784 թվականի դեկտեմբերին հիվանդի մահվան դեպքում բուժող բժիշկը նրա մայրենի լեզվով տանը գրություն էր թողնում, որտեղ հասկանալի, ոչ մասնագիտական ձևով նշում էր հիվանդության տևողությունն ու բնույթը[6]։

Մոցարտը մահացել է 1791 թվականի դեկտեմբերի 5-ին` կեսգիշերին։ Ականատեսների վկայությամբ կինը պառկել է ամուսնու կողքին, նրա անկողնում, որպեսզի վարակվի նույն հիվանդությամբ և մահանա նրա հետ[7]։

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոցարտի թաղման արարողությունը ղեկավարում էր նրա ընկեր և հովանավոր, մասսոնական ժողովարանի բարոն Գոտֆիրդ վան Սվետենը։ Համարվում է, որ Սվիտենը պատվիրել է 3-րդ կարգի թաղում` Յոզեֆ կայսեր սահմանած կանոնների համապատասխան[8]։

Կոնստանցիան հիվանդացել էր և ամուսնու թաղմանը չէր մասնակցել։ Դեկտեմբերի 6-ին երգահանի աճյունը տեղափոխվել էր Սուրբ Ստեփանոսի տաճար, որտեղ կատարվել է եկեղեցական արարողությունը։ Սակավամարդ արարողությանը մասնակցել են վան Սվիտենը, Սալիերին, Զյուսմայերը, սպասավոր Յոզեֆ Դայները, կապելմեյստեր Ռոզերը, թավջութակահար Օրսլերը[9][10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Геннадий Смолин Гений и злодейство // «Вокруг Света». — 2006. — № 1.
  2. «Моцарта убил не Сальери, а собственная мать?». «Аргументы и Факты» Aif.ru. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Николай Фёдоров Моцарт: убийство со многими неизвестными // «Вокруг Света». — 2015. — № 1.
  4. Штейнпресс, 1980, էջ 54
  5. Штейнпресс, 1980, էջ 60
  6. Штейнпресс, 1980, էջ 43, 46—47
  7. Аберт, 1990, էջ 375—376
  8. Саква, 1990, էջ 503
  9. Аберт, 1990, էջ 376
  10. Корти, 2005, էջ 16

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аберт Г. В. А. Моцарт / Пер. с нем., вступ. статья, коммент. К. К. Саквы. — 2-е изд.. — М.: Музыка, 1990. — Т. 4. — 559 с. — ISBN 5-7140-0213-6
  • Саква К. К. Комментарии // Аберт Г. В. А. Моцарт / Пер. с нем., вступ. статья, коммент. К. К. Саквы. — 2-е изд.. — М.: Музыка, 1990. — Т. 4. — С. 423—512.
  • Григорьев А. Болезнь и смерть Моцарта // Будь здоров! : журнал. — 1995. — № 7.
  • Григорьев А. Болезнь и смерть Моцарта // Будь здоров! : журнал. — 1995. — № 8.
  • Корти М. Сальери и Моцарт. — СПб.: Композитор, 2005. — 160 с. — ISBN 5-7379-0280-3
  • Кушнер Б. В защиту Антонио Сальери // «Вестник» № № 14—19 (221—226). [1] Արխիվացված 2019-03-05 Wayback Machine
  • Лихтенштейн Е.. История болезни и смерти Моцарта.
  • Ломунова М. Моцарт и Сальери: Встреча через два века // Наука и религия : журнал. —М., 2002. — № 10. — С. 26—28.
  • Трахтенберг И. Загадка болезни и смерти Моцарта // Зеркало недели : еженедельная газета. —Киев., 2001. — № 30 [354] 11—15 августа.
  • Штейнпресс Б. Миф об исповеди Сальери // Советская музыка : журнал. — 1963. — № 7.
  • Штейнпресс Б. Очерки и этюды / Общ. редакция С. В. Аксюка. Предисловие доктора искусствоведения Ю. Н. Тюлина. Рецензенты: доктор искусствоведения Г. В. Келдыш, доктор искусствоведения И. В. Нестьев. — М.: Советский композитор, 1980. — 352 с.
  • Andreas P. Otte, Konrad Wink. Kerners Krankheiten grosser Musiker: die Neubearbeitung. Schattauer Verlag, 2008, s. 451, 17—80. 6 Auflage wurde neu bearbeitet von isbn 978-3-7945-2601-7 [2]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]