Վյաչեսլավ Կովալենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վյաչեսլավ Կովալենկո
Вячеслав Евгеньевич Коваленко
Vladimir Putin with Viacheslav Kovalenko 18 January 2007.jpg
Վ. Ե. Կովալենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ետին պլանում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
2007 թվականի հունվարի 18-ին
Դրոշ
Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում
2009 թ. հուլիսի 8 - 2013 թ. մարտի 21
Նախորդող Նիկոլայ Պավլով
Հաջորդող Իվան Վոլինկին
 
Քաղաքացիություն՝ Flag of Russia.svg Ռուսաստան
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 27, 1946(1946-03-27) (72 տարեկան)
 
Պարգևներ

Պատվո շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Վյաչեսլավ Կովալենկո (ռուս.՝ Вячеслав Евгеньевич Коваленко,մարտի 27, 1946(1946-03-27)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է  Մոսկվայի պետական համալսարանին կից Արևելյան լեզուների ինստիտուտը (1972), ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ասպիրանտուրա  (1999)։ Պատմական գիտությունների թեկնածու է: Տիրապետում է արաբերեն, ֆրանսերեն և բելառուսերեն լեզուներին։

1972 թվականից դիվանագիտական ծառայության մեջ է։ 

  • 1973— 1978 թվականներ, աշխատել է ԽՍՀՄ դեսպանությունում Լիբանանում:
  • 1983— 1988 թվականներ, ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից  Թունիսում
  • 1992— 1997 և 1999-2003 թվականներ, աշխատել Բելառուսում՝ Ռուսաստանի դեսպանատանը։
  • 2004—2006 թթ․ Ռուսաստանի արտաքին գործերի ԱՊՀ երկրների  երկրորդ դեպարտամենտի տնօրեն, ով պատասխանատու էր Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ հարաբերությունների համար։ 
  • 2006 թվականի հուլիսի 7— 2009 թվականի հուլիսի 8, Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վրաստանում[1][2]: Հարավային Օսիայի պատերազմի շրջանում Վրաստանում շարունակում է աշխատանքը: Վրաստանի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հայտարարություններից հետո   Կովալենկոն  2008 թվականի սեպտեմբերի 30-ին վերադարձավ Մոսկվա։ 
  • 2006 թվականի հուլիսի 7— 2009 թվականի հուլիսի 8, Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանի Հանրապետությունում[3][4]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար II աստիճանի մեդալի շքանշանակիր (սեպտեմբերի 21-ին 2002թ.)՝ երկարամյա արդյունավետ աշխատանքի և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական ոլորտում ակտիվ մասնակցություն ունենալու համար[5]:
  • Պատվո շքանշան ( փետրվարի 2, 2009 թ.), Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական ոլորտում  մեծ ներդրման և երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար[6]:

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (նոյեմբերի 10, 1995 թ.)[7]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ  (ապրիլի 13, 1999 թ.)[8]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (հոկտեմբերի 25, 2008 թ.)[9]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Վլադիմիր Չխիկվիշվիլի
Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վրաստանում
MID emblem.png

2006 թվականի հուլիսի 7— 2009 թվականի հուլիսի 8
Հաջորդող՝
դիվանագիտական հարաբերությունները խզվել են
սեպտեմբերի 30 2008
Նախորդող՝
Նիկոլայ Պավլով
Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում
MID emblem.png

2009 թվականի հուլիսի 8— 2013 թվականի մարտի 21
Հաջորդող՝
Իվան Վոլինկին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 7 июля 2006 года № 686 «О назначении Коваленко В. Е. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Грузии»
  2. Указ Президента Российской Федерации от 8 июля 2009 года № 786 «О Коваленко В. Е.»
  3. Указ Президента Российской Федерации от 8 июля 2009 года № 785 «О назначении Коваленко В. Е. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Армения»
  4. Указ Президента Российской Федерации от 21.03.2013 № 261 «О Коваленко В.Е.»
  5. Указ Президента Российской Федерации от 21 сентября 2002 года № 1025 «О награждении государственными наградами Российской Федерации сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»
  6. Указ Президента Российской федерации от 2 февраля 2009 года № 107 «О награждении государственными наградами Российской Федерации работников Министерства иностранных дел Российской Федерации»
  7. Указ Президента Российской Федерации от 10 ноября 1995 года № 1121 «О присвоении дипломатических рангов»
  8. Указ Президента Российской Федерации от 13 апреля 1999 года № 477 «О присвоении дипломатических рангов»
  9. Указ Президента Российской Федерации от 25 октября 2008 года № 1526 «О присвоении Коваленко В. Е. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»