Վճարման պահանջագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վճարման պահանջագիր (անգլ.՝ Payment order), հաշվարկային փաստաթուղթ, որը պարունակում է բանկի միջոցով վճարողի կողմից ստացողին կնքված պայմանագրով որոշակի գումար վճարելու մասին ստացողի պահանջը։ Վճարման պահանջագրերը ներկայացվում են միջոցներ ստացողի կողմից վճարողի հաշվին` միջոցներ ստացողին սպասարկող բանկի միջոցով։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մի շարք տնտեսագետների սահմանման՝ վճարման պահանջագիրը հաշվարկային փաստաթուղթ է, որը պարունակում է բանկի միջոցով վճարողի կողմից ստացողին կնքված պայմանագրով որոշակի գումար վճարելու մասին ստացողի պահանջը։ Վճարման պահանջագրերը ներկայացվում են միջոցներ ստացողի կողմից վճարողի հաշվին` միջոցներ ստացողին սպասարկող բանկի միջոցով[1]։

Վճարման պահանջագրի ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վճարման պահանջագրերի վճարումը կարող է կատարվել[1].

  • վճարողի պահանջով (ակցեպտով),
  • կամ առանց նրա պահանջի (առանց ակցեպտի)։

Վճարման պահանջագրերը կիրառվում են կազմակերպությունների կողմից` վճարողի հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու և դրանք միջոցներ ստացողի հաշվեհամարին փոխանցելու համար։ Այս ձևն օգտագործվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց վճարումներ կատարելիս և պայմանագրով նախատեսված այլ դեպքերում։ Վճարման պահանջագրերը թողարկվում են ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մատակարարների կողմից և հանձնվում են բանկին։ Այս դեպքում ակցեպտը ապրանքային կամ հաշվարկային փաստաթղթերի վճարման կամ համաձայնության երաշխիք է։ Դրամական միջոցների առանց ակցեպտի դուրսգրումը պայմանագրով նախատեսված դեպքերում վճարողների հաշվից դուրսգրում է, որն իրականացվում է բանկի կողմից, եթե բանկային հաշվի պայմանագրում առկա է պահանջվող միջոցների առանց ակցեպտի դուրսգրման պայման կամ բանկային հաշվի պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Сироткин С.А., Кельчевская Н.Р. Бухгалтерский учет и анализ. Учебник. — М.: ИНФРА-М, 2019. — С. 221. — 355 с. — ISBN 978-5-16-013703-2