Վլադ Գոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադ Գոյան
Քաղաքացիությունը  Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 14, 1970(1970-11-14) (53 տարեկան)
Ծննդավայր Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Վլադ Իվանի Գոյան (ռումիներեն՝ Vlad Goian, նոյեմբերի 14, 1970(1970-11-14), Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի ֆուտբոլիստ և մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականից մինչև 2000 թվականը հանդես է եկել Մոլդովական Բարձրագույն խմբի ակումբներում։ Խաղային կարիերայի ավարտից հետո զբաղվել է մարզչական աշխատանքով։ 2008 թվականին գլխավորել է ռիբնիցկի «Իսկրա-Ստալ» ֆուտբոլային ակումբը, որի հետ 2009 թվականին նվաճել Է Մոլդովայի առաջնության բրոնզե մեդալներ, իսկ 2009-2010 մրցաշրջանում՝ արծաթե մեդալներ[1]։ 2011 թվականից աշխատել է Տիրասպոլ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ 2012-2013 Մոլդովայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալներ[2] և նույն թվականին ակումբի հետ նվաճել Է Մոլդովայի գավաթը։ 2014 թվականի մայիսի 16-ին, 2013-2014 առաջնության ավարտից մեկ տուր առաջ, Վլադի սաները զբաղեցրել են երկրորդ տեղը[3]։ Դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ փոխադարձ համաձայնությամբ Վլադը հեռացել է «Տիրասպոլի» գլխավոր մարզչի պաշտոնից[4]։ 2015 թվականի մայիսի 29-ին նշանակվել է մոլդովական «Սաքսան» ակումբի գլխավոր մարզիչ, պայմանագիրը նախատեսվել է մեկ տարվա համար[5]։ Սեպտեմբերին հեռացել է թիմից, պայմանագրի խզումը տեղի է ունեցել կողմերի փոխադարձ համաձայնությամբ[6]։ Հոկտեմբերի 26-ին գլխավորել է մեկ այլ ակումբ՝ «ակադեմիա ՈՒՏՄ»[7]։ 2016 թվականի հունիսի 10-ին հայտնի է դարձել, որ Գոյանը գլխավորել է Բելցի քաղաքի «Զարյա» ֆուտբոլային ակումբը[7], իսկ 2017 թվականի օգոստոսի 26-ին հեռացել է թիմից[8]։ Սակայն 2018 թվականի մարտին կրկին գլխավորել է ակումբը, սակայն նույն թվականի հոկտեմբերին հեռացվել է բելցյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից[9]։

2019 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Վլադ Գոյանը գլխավորել է հայկական «Երևան» ակումբը[10][11], սակայն հասցրել է աշխատել ընդամենը երեք տուր և հոկտեմբերի սկզբին հեռացել է թիմից[12]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլդովայի գավաթակիր (1)․ 2013
  • Մոլդովայի առաջնության արծաթե մեդալակիր (2)․ 2009-2010, 2013-2014
  • Մոլդովայի առաջնության բրոնզե մեդալակիր (2)։ 2008-2009, 2012-2013

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդովայի լավագույն մարզիչ (3)․ 2008, 2010, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Варвара Никитина (20.05.2010). «Приднестровский футбольный клуб «Искра-Сталь» впервые в своей истории завоевал серебряные медали чемпионата Молдавии» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  2. Иван Клименко (31.05.2013). «Последний тур молдавского чемпионата по футболу решил судьбу «серебра»» (Русский). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Тирасполь — серебряный призёр». fc-tiraspol.com. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  4. «Влад Гоян покидает ФК Тирасполь». fc-tiraspol.com. 2014 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «Новым главным тренером «Саксана» стал Влад Гоян». moldfootball.com. 2015 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  6. «Влад Гоян покинул пост главного тренера «Саксана»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. 7,0 7,1 «Влад Гоян стал новым главным тренером «Академии»». moldfootball.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. «Официально. Влад Гоян занял пост главного тренера «Зари»». 2016 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  9. «Влад Гоян уволен с поста главного тренера бельцкой «Зари»». moldfootball.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «Назначен новый тренер футбольного клуба «Ереван»». ru.armeniasputnik.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. «Влад Гоян возглавил команду высшей лиги Армении. Он вызван спасать клуб…». moldova.sports.md. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. «Влад Гоян и Николай Пану покинули армянский "Ереван". Они продержались лишь три тура». moldfootball.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]