Jump to content

Վլադիսլավ Վանատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիսլավ Վանատ
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 2002(2002-01-04)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Կամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինա
Հասակ 182 սանտիմետր
Դիրք հարձակվող

Վլադիսլավ Անդրեևիչ Վանատ (ուկրաիներեն՝ Владислав Андрійович Ванат,հունվարի 4, 2002(2002-01-04)[1], Կամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին որպես ավագ խաղացել է Կիևի № 329 գիմնազիայի մանկական ֆուտբոլային թիմում Դանոն ազգերի գավաթում[2]։ Կիևի «Դինամոյի» սան է, որի կազմում խաղացել է 2015-2019 թվականներին Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայում[3]։

2018/19 մրցաշրջանում նորամուտն է նշել «Դինամոյի» կազմում Ուկրաինայի պատանեկան և երիտասարդական առաջնություններում։ Վանատը թիմի հետ ձեռք է բերել 2018/19 մրցաշրջանի պատանեկան և երիտասարդական առաջնությունների «ոսկե» մեդալները[4]։ Մասնակցել է ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայի 2018/19 և 2019/20 մրցաշրջանների խաղարկություններին: 2020/21 մրցաշրջանի ընթացքում դարձել Է Ուկրաինայի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու, իսկ «Դինամոն» դարձել է առաջնության հաղթող[5]։ Մրցաշարում խփել է 26 գնդակ՝ դրանով իսկ գերազանցելով Ալեքսանդր Ալիևի ռեկորդը, որին 2006/07 մրցաշրջանում հաջողվել է խփել 21 գնդակ[6]։

Դուբլի հաջող խաղը գրավել է «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի ուշադրությունը, որը Վանատին ներգրավել է հիմնական կազմի խաղերին: Նորամուտն Ուկրաինայի Պրեմիեր լիգայում նշել 2021 թվականի մայիսի 9-ին՝ կովալևսկի «Կոլոսի» դեմ խաղում (3:0)[7]։ Նորամուտից երեք օր առաջ նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ[8]։

2021 թվականի հուլիսին «Դինամոն» մի խումբ ֆուտբոլիստների հետ վարձավճարով մեկնել է Օդեսայի «Չեռնոմորեց», որը կարողացել է վերադառնալ Ուկրաինայի Պրեմիեր լիգա[9]։ 2021 թվականի հուլիսի 25-ին նորամուտն է նշել «Չեռնոմորեցի» կազմում Պրեմիեր լիգայի «Դեսնայի» դեմ խաղի շրջանակներում (0:3)[3]։ 2021 թվականի օգոստոսի 27-ին «Ալեքսանդրիայի» դեմ խաղում (2:2) խփել է իր մեկնարկային գոլը «Չեռնոմորեցի» կազմում[10]։

2022 թվականի սեպտեմբերի 3-ին աչքի է ընկել իր մեկնարկային գոլով «Դինամոյի» կազմում Ուկրաինայի Պրեմիեր լիգայի խաղում «Զարյայի» դարպասը[11]։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ուկրաինայի մինչև 17 տարեկանների հավաքականում (2018-2019)։ 2021 թվականից մասնակցում է Ուկրաինայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի խաղերին։ Թիմի հետ մասնակցել է Վալերի Լոբանովսկու 2021 թվականի հուշամրցաշարին, որտեղ ուկրաինացիները գրավել են վերջին տեղը[12]։

Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում (մինչև 21 տարեկան) մասնակցել է 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի ֆուտբոլի առաջնությանը, որտեղ թիմը հասել է կիսաեզրափակիչ։

Վանատը մասնակցել է Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը: Մրցաշարում մասնակցել է Բելգիայի հավաքականի դեմ խաղին:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինամո» (Կիև)
Ուկրաինայի հավաքական
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր 2023

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դինամոի» տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2023
  • Ուկրաինայի պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ (2)՝ դեկտեմբեր 2023-Փետրվար 2024, մարտ 2024
  • Ուկրաինայի պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու՝ 2023/24
  • Ուկրաինայի առաջնության լավագույն օգնական՝ 2023/24 (7 գոլային փոխանցում)

Ելույթներ ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 3 խաղ, 0 գոլ / 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի , 0 պարտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://fbref.com/en/players/7287ea6b
  2. «Визначився переможець національного етапу Кубку Націй». ua-football.com (ուկրաիներեն). 2013-05-28. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 Կաղապար:ФФУ
  4. «Динамо U-21 — чемпион Украины». football.ua (ռուսերեն). 2019-05-25. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Динамо U-21 завоевало рекордный, 8-й чемпионский титул в истории». ua-football.com (ռուսերեն). 2021-04-30. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Ванат побил рекорд Алиева по голам за сезон чемпионата U21». ua-football.com (ռուսերեն). 2021-04-24. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Ванат дебютировал за Динамо». ua-football.com (ռուսերեն). 2021-05-09. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Динамо продлило контракт с лучшим бомбардиром чемпионата U-21». ua-football.com (ռուսերեն). 2021-05-06. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Динамо отдало в аренду в Черноморец лучшего бомбардира чемпионата дублеров». ua-football.com (ռուսերեն). 2021-07-23. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «VBET Ліга. 6-й тур Матч №47» (ուկրաիներեն). Официальный сайт УПЛ. 2021-08-27. Արխիվացված է օրիգինալից 2021-08-27-ին. Վերցված է 2021-08-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Гольова прем'єра Владислава Ваната» (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Динамо» Киев. 2022-09-03. Արխիվացված է օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Украина U-21 уступила сверстникам из Узбекистана и заняла последнее место на турнире Лобановского». football.ua (ռուսերեն). 2021-05-28. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]