Վլադիսլավ Կրյուչկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիսլավ Կրյուչկով
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 24, 1989(1989-08-24)[1] (34 տարեկան)
ԾննդավայրԿալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունֆուտբոլիստ

Վլադիսլավ Յուրիեվիչ Կրյուչկով (ռուս.՝ Владисла́в Ю́рьевич Крючко́в, օգոստոսի 24, 1989(1989-08-24)[1], Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան, խաղում է Տագանրոգի «Ֆորտե» ակումբում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալինինգրադի ֆուտբոլի սան է։ Առաջնաելույթ է ունեցել 2007 թվականին «Բալտիկ-2» ակումբում, երկրորդ դիվիզիոնում։ Մրցաշրջանի վերջում վնասվածքի պատճառով չի կարողացել պայմանագիր կնքել հիմնական թիմի հետ։

2008 թվականին անցել է «Ռիգայ» ֆուտբոլային ակումբի դիտումները, նրան նկատել են «Վենտսպիլս»-ի սելեկցիոներները (վերջին երեք տարիների Լատվիայի ֆուտբոլի հաղթող ակումբ) և պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Սակայն թիմում ստեղծված պայմանները դուր չեն եկել նրան[2]։

2009 թվականից նա մերձմոսկովյան «Իստրա» ակումբի խաղացող է։ 2010 թվականին նորից հայտնվել է «Վենտսպիլս» ֆուտբոլային ակումբում, որտեղ խաղացել է 7 խաղ։

2013 թվականի մարտին պայմանագիր է կնքել իր հարազատ «Բալտիկ» ակումբի հետ, որտեղ 3 մրցաշրջանի ընթացքում խաղացել է 82 խաղ և խփել է 1 գոլ[3]։

2014 թվականի հուլիսին նա հայտավորված է եղել «ՖԱ ՍԿԱ-Էներգիա»-ի համար[4]։ 2015 թվականի հունվարի 31-ին նա հանվել է ցուցակից և լքել է ակումբը[5][6]։

2015 թվականի հուլիսի 31-ին հայտավորված էր ՊՖԼ «Կալուգա» ակումբի համար[7]։

2016-ից մինչև 2019 թվականը խաղում էր Կալինգրադի «Բալտիկ»-ում։

2019 թվականից մինչև 2021 թվականը խաղում էր Հայաստանի «Նոյ» ակումբում, որտեղ կապիտան էր։

2021 թվականին տեղափոխվել է «Ալաշկերտ»։ Ձմռանը տեղափոխվել է Տագանրոգի «Ֆորտե» ակումբ։

Ձեռքբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի գավաթակիր ՝ 2019/20։
  • Հայաստանի սուպերգավաթակիր՝ 2020, 2021։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Профиль игрока на сайте ФК Истра». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  3. «Vladislav Kryuchkov — Detailed Line Data». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  4. «Хабаровская «СКА-Энергия» определилась с составом на начало сезона». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  5. «Крючков покинул "СКА-Энергию"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  6. «Профиль ФНЛ». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  7. «Заявочный лист ПФЛ». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.