Jump to content

Վլադիմիր Վիսոցկի (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Վիսոցկի
Ծնվել էհունվարի 13, 1911(1911-01-13)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1983
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարազարդող և դիմանկարիչ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Վլադիմիր Պետրովիչ Վիսոցկի (ռուս.՝ Владимир Петрович Высоцкий, հունվարի 13, 1911(1911-01-13), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1983), խորրդային նկարիչ, նկարազարդող, դիմանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Վիսոցկին ծնվել է 1911 թվականի հունվարի 13-ին Սանկտ Պետերբուրգում։ 1926 թվականին ավարտել է յոթնամյա դպրոցը և 1928-1930 թվականներին սովորել Մոսկվայում՝ Ի. Ի. Մաշկովի հեղափոխության նկարիչների ասոցիացիայի (ՀՆՄ) ստուդիայում։

1928 թվականից մասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների։ 1932 թվականին դարձել է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։

1936-1940 թվականներին ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Սուրիկովի անվան արվեստի ինստիտուտը (օֆորտի դասարան)։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, 1942 թվականից ծառայել է որպես «Вперёд, за Родину!» ճակատային թերթի նկարիչ Հյուսիս-Կովկասյան ճակատում։

Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայություն», «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով։

Պատերազմի ավարտին՝ 1945-1949 թվականներին, վարչական ծառայության կապիտանի կոչումով ծառայել է Մ. Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիայում։

1946 թվականին մասնակցել է Համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսին[1]։

Հետագա տարիներին եղել է «Օգոնյոկ» ամսագրի հաստիքային նկարիչ։

Աշխատել է որպես գրքի նկարազարդող՝ համագործակցելով «Московский рабочий», «Детская литература» հրատարակչությունների, «Մուրզիլկա» մանկական ամսագրի հետ[2][3][4]։

1970 թվականին պարգևատրվել է «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով։

Վլադիմիր Վիսոցկին մահացել է 1983 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Всесоюзная художественная выставка: живопись, скульптура, графика: каталог. — Издание Государственной Третьяковской галереи, 1946—111 с. — стр. 48
  2. «Работы художника В. Высоцкого». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
  3. «Книги, проиллюстрированные Владимиром Петровичем Высоцким». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
  4. Высоцкий В. П. — Снайпер Л. Павлюченко. 1942 Արխիվացված 2024-01-19 Wayback Machine // из собрания МОХМ , Выставка «70 лет Победы» в Русском музее

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Высоцкий Владимир Петрович // Русские художники XVIII—XX веков: свод. список художников, встречающихся в справ. лит. / Соловьёв В. Д. — М. : Эксперт-клуб, 2005. — 429 с. — стр. 78

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]