Վլադիմիր Սնեգիրյովի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Վլադիմիր Սնեգիրյովի հուշարձան
В.Ф. Снегирёв на Б.Пироговская ул., Moscow, Russia. - panoramio.jpg
Վլադիմիր Սնեգիրյովի հուշարձանը
Գտնվում է Ռուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է 1973
Շինության ձևը Քանդակ
Կառուցել է Սերգեյ Կոնյոնկով, Ալեքսանդր Կոզաչոկ
Ներկա վիճակը Կանգուն

Վլադիմիր Սնեգիրյովի հուշարձան (ռուս.՝ Памятник Владимиру Снегирёву), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս բժիշկ, Մոսկվայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, հայրենական գինեկոլոգիայի հիմնադիրներից մեկին` Վլադիմիր Ֆեոդորովիչ Սնեգիրյովին։ Բացվել է 1973 թվականի նոյեմբերի 2-ին` Վ. Ֆ. Սնեգիրյովի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկայի առջև։ Քանդակագործներ Սերգեյ Տիմոֆեևիչ Կոնյոնկովն ու Ալեքսանդր Դմիտրիևիչ Կոզաչոկը հուշակոթողի ստեղծման աշխատանքները սկսել են 1967 թվականին[1][2][3]։ Նախագծի ճարտարապետն է Եվգենի Ստամոն։ 1992 թվականին հուշարձանը վերցվել է պետական պաշտպանության տակ որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ (Մոսկվայի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի նախագահության «Մոսկվա քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների մասին» 1992 թվականի հուլիսի 30-ի թիվ 84 որոշում, գրանցման համար` 771410726270005)[4]։

Հուշարձանի հասցեն` ք. Մոսկվա, Ելանսկու փողոց, 2։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականի բրոնզե քանդակը տեղադրված է գրանիտե պատվանդանին, որի վրա արված է հետևյալ մակագրությունը. «Պրոֆեսոր Սնեգիրյով Վլադիմիր Ֆեոդորովիչ, 1847-1916»։ Բժիշկը պատկերված է աթոռի վրա նստած, մարմինը փոքր-ինչ հետ թեքված և ոտքերն առաջ ձգած, ձեռքերը դրված են ազդրերին։ Նրա հագին բժշկական խալաթ է, մազերը թաքնված են գլխարկի տակ։ Քանդակագործները ցանկացել են ստեղծել այն զգացողությունը, ասես պրոֆեսորը հենց նոր է դուրս եկել հիվանդանոցից և հանգստանում է հաջող վիրահատությունից հետո[5][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]