Վլադիմիր Ռենգարտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ռենգարտեն
Ծնվել է1882
Մահացել է1964

Ռենգերտեն Վլադիմիր Պավլովիչ (1882 - 1964), խորհրդային երկրաբան և հնէաբան, ԽՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1946 թ.)։

Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (1908 թ.)։ Աշխատել է Երկրբ․ կոմիտեում (1908 թվականից), ինչպես նաև ԽՍՀՄ ԳԱ երկրբ․ գիտությունների ինստ-ում (1941 թվականից), Ֆ․ Ն․ Չեռնիշովի անվան երկրաբանական թանգարանի տնօրեն (1947-1949 թթ.)։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Կովկասի ռեգիոնալ երկրաբանությանը, գլխավորապես տեկտոնիկային, շերտագրությանը և հնէաբանությանը։ Կատարել է Կովկասի տեկտոնական շրջանացումը՝ համեմատելով այն Պամիրի հետ։ Մշակել է Կովկասի կավճի ժամանակաշրջանի նստվածքների շերտագրական սխեման։ Հնէաբանական հետազոտություններում Ռենգերտենը հատուկ ուշադրություն է դարձրել կավճի և մասամբ պալեոգենի ֆաունայի կարգաբանությանը, ֆիլոգենեզին և հնէակենսաաշխարհագրությանը։ Պետական մրցանակ (1948 թ.)։

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։