Վլադիմիր Պրիգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Պրիգին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 13, 1948(1948-01-13) (76 տարեկան)

Վլադիմիր Պրիգին (ռուս.՝ Влади́мир Ива́нович Пры́гин, հունվարի 13, 1948(1948-01-13)), խորհրդային և ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1971), ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1988) և Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիային կից որակավորման բարձրացման ֆակուլտետները (2002, 2003)։ Պատմական գիտությունների թեկնածու։ Դիվանագիտական գործունեությամբ զբաղվում է 1971 թվականից։

  • 1971-1977 թվականներին՝ ռեֆերենտ, կցորդ, Կիպրոսում ԽՍՀՄ դեսպանատան երրորդ քարտուղար։
  • 1977-1980 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ հինգերորդ եվրոպական բաժնի երկրորդ քարտուղար։
  • 1980-1986 թվականներին՝ Հունաստանում ԽՍՀՄ դեսպանության երկրորդ քարտուղար։
  • 1986-1988 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ունկնդիր։
  • 1988-1990 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ առաջին եվրոպական դեպարտամենտի խորհրդական։
  • 1990-1994 թվականներին՝ Հունաստանում ԽՍՀՄ դեսպանության երկրորդ քարտուղար։
  • 1994-1996 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ երրորդ եվրոպական դեպարտամենտի բաժնի պետ։
  • 1996-2000 թվականներին՝ Հունաստանում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական, խորհրդական-դեսպանորդ։
  • 2000-2003 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ երրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2000-2004 թվականներին՝ Կիպրոսի կարգավորման հարցով Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ։
  • 2003 թվականի նոյեմբերի 11-ից-2008 թվականի սեպտեմբերի 16-ը՝ Գաբոնում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2010 թվականի հունվարի 14-ից-2015 թվականի դեկտեմբերի 17՝ Չադում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի դեկտեմբերի 5)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի փետրվարի 14)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի մայիսի 1)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]