Վլադիմիր Շիշով
Վլադիմիր Շիշով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | փետրվարի 29, 1940 (84 տարեկան) |
Վլադիմիր Շիշով (ռուս.՝ Владимир Сергеевич Шишов, փետրվարի 29, 1940), խորհրդային և ռուս դիվանագետ, Մավրիտանիայում ԽՍՀՄ և Ռուսաստանի դեսպան (1990-1994), Քուվեյթում Ռուսաստանի դեսպան (1998-2003)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։
Դիվանագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականից ԽՍՀՄ և Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտասահմանի դիվանագիտական ներկայացուցչություններում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
1982-1988 թվականներին եղել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-բանագնաց։ 1990 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 1994 թվականի մարտի 22-ը՝ ԽՍՀՄ և Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։
1994 թվականի օգոստոսից ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան է։ 1994 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 1997 թվականի սեպտեմբերի 19-ը Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների հարցերով բանակցություններում քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար։
1998 թվականի մարտի 24-ից մինչև 2003 թվականի հունվարի 4-ը Քուվեյթում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
2003 թվականից անցել է կենսաթոշակի։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտակարգ և լիազոր դեսպան (1990 թվականի սեպտեմբերի 24-ից)[2]։
Օտար լեզուների իմացություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրապեում է արաբերենին, ֆրանսերենին և անգլերենին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента СССР от 24 сентября 1990 года № УП-791 «О назначении тов. Шишова В. С. Чрезвычайным и Полномочным Послом СССР в Исламской Республике Мавритании»
- ↑ Указ Президента СССР от 24 сентября 1990 года № УП-792 «О присвоении тов. Шишову В. С. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը մեծ կենսագրական հանրագիտարանում(չաշխատող հղում)