Վլադիմիր Յակովլև (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Յակովլև (այլ կիրառումներ)
Վլադիմիր Յակովլև
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր 1908
Վախճանի օր ոչ վաղ քան 1986
 
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Վլադիմիր Յակովլև (ռուս.՝ Влади́мир Гео́ргиевич Я́ковлев, 1908 - ոչ վաղ քան 1986), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1938-1939 թվականներին՝ ԽՍՀՄ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակից Չեխոսլովակիայում։
  • 1938 թվականին՝ Չեխոսլովակիայում ԽՍՀՄ գործերի հավատարմատար։
  • 1939-1940 թվականներին՝ Պրահայում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս։
  • 1940-1944 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1944 թվականին՝ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության Եվրոպական չորրորդ բաժնի վարիչի տեղակալ։
  • 1945-1948 թվականներին՝ Լեհաստանում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1948-1957 թվականներին՝ արտերկրում մշակութային կապի համամիութենական ընկերության վարչության նախագահի առաջին տեղակալ։
  • 1957 թվականի փետրվարի 19-ից մինչև 1960 թվականի սեպտեմբերի 8-ը Ցեյլոնում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 1961-1970 թվականներին՝ ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի կենտրոնական համակարգի աշխատակից։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Посольство СССР на Цейлоне. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985—1986. — Т. 3, с. 614.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]