Վլադիմիր Մոդոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Մոդոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ և մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 16, 1958(1958-06-16) (65 տարեկան)
Ծննդավայր՝Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ

Վլադիմիր Գեղամի Մոդոսյան (հունիսի 16, 1958(1958-06-16), Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1986 և 1987) և Եվրոպայի առաջնության մրցնակակիր (1982 և 1987), աշխարհի գավաթակիր (1985), աշխարհի չեմպիոն (1986), բարի կամքի խաղերի հաղթող (1986 ) ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1986)։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2011)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Մոդոսյանը ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 1968 թվականից։ 1975 թվականին տեղափոխվել է Կրասնոյարսկ և սկսել մարզվել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Դմիտրի Մինդիաշվիլիի ղեկավարությամբ։ 1982-1987 թվականներին եղել է ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ։ Նրա մարզական կարիերայում ամենահաջողը 1986 թվականն է եղել, երբ նա հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում, բարի կամքի խաղերում և աշխարհի առաջնությունում։

Մարզական կարիերան ավարտելուց հետո զբաղվել է մարզչական գործունեությամբ, Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամ է։ Վլադիմիր Մոդոսյանի ամենահայտնի սաներից են Ռուսաստանի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր Ալբերտ Սարիտովը և աշխարհի կրկնակի չեմպիոն Վիկտոր Լեբեդևը։

Ելույթներ ԽՍՀՄ առաջնություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատ ոճի ըմբշամարտի 1981 թվականի ԽՍՀՄ առաջնություն- 3-րդ տեղ
  • Ազատ ոճի ըմբշամարտի 1982 թվականի ԽՍՀՄ առաջնություն - 3-րդ տեղ
  • Ազատ ոճի ըմբշամարտի 1983 թվականի ԽՍՀՄ առաջնություն- 3-րդ տեղ
  • Ազատ ոճի ըմբշամարտի 1985 թվականի ԽՍՀՄ առաջնություն - 2-րդ տեղ
  • Ազատ ոճի ըմբշամարտի 1986 թվականի ԽՍՀՄ առաջնություն - 1-ին տեղ
  • Ազատ ոճի ըմբշամարտի 1987 թվականի ԽՍՀՄ առաջնություն - 1-ին տեղ
  • Ազատ ոճի ըմբշամարտի 1988 թվականի ԽՍՀՄ առաջնություն - 3-րդ տեղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ВЛАДИМИР МОДОСЯН». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  2. МОДОСЯН Владимир Гегамович

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]