Վլադիմիր Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Մարգարյան
Ընդհանուր տեղեկություններ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 8, 1991(1991-03-08) (33 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաշային կարգ69 կգ
ՄարզիչԱրմեն Հակոբյան

Վլադիմիր Մարգարյան (մարտի 8, 1991(1991-03-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բռնցքամարտիկ, հանդես է գալիս 69 կգ քաշային կարգում[1]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականի մարտի 8-ին, Երևանում։ Հայրը նույնպես զբաղվել է բռնցքամարտով։ Ինքը բռնցքամարտով սկսել է զբաղվել 2002 թվականին՝ 11 տարեկանում[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հավաքականի անդամ է, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակից[1]։

2016 թվականին Թուրքիայի Սամսուն քաղաքում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում նվաճել է օլիմպիական ուղեգիր[1]։

Անձնական մարզիչն է Արմեն Հակոբյանը[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ[1]։ Վլադիմիրը նպատակասլաց և չհանձնվող անձնավորություն է։ Նրա սիրած բռնցքամարտիկը Մուհամեդ Ալին է։ Սիրում է կարդալ գրքեր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Մարգարյան» հոդվածին։