Վլադիմիր Բուրդուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բուրդուլի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 26, 1980(1980-10-26)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 184
Քաշ 74
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վրաստան Սիոնի
Պատանեկան կարիերա
Վրաստան Դինամո (Թբիլիսի)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997—2004 Վրաստան Դինամո (Թբիլիսի) 111 (22)
1999—2000  Վրաստան Թբիլիսի 21 (2)
2004  Վրաստան Լոկոմոտիվ 10 (2)
2005 Ռուսաստան Ալանիա 14 (0)
2005—2006 Վրաստան Դինամո (Թբիլիսի) 12 (4)
2006—2007 Ուկրաինա Կրիվբաս 20 (1)
2007—2008 Ուկրաինա Զարյա (Լուգանս) 19 (0)
2008—2009 Ուկրաինա Տավրիա 2 (0)
2009  Ուկրաինա Գովերլա 4 (0)
2010 Վրաստան Սպարտակ Ցհինվալի 5 (0)
2010 Ադրբեջան Նեֆտչի (Բաքու) 1 (0)
Ազգային հավաքական
2001—2007 Վրաստան Վրաստան 21 (2)
Մարզչական կարիերա
2013մինչև հիմա Վրաստան Սիոնի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վլադիմիր Բուրդուլի (վրաց.՝ ვლადიმერ ივანის ძე ბურდული, հոկտեմբերի 26, 1980(1980-10-26)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Կարիերան ավարտելուց հետո գլխավորել և գլխավորում է «Սիոնի» ֆուտբոլային ակումբը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան սկսել է շատ վաղուց՝ մանկապարտեզից։ Ծնողները համաձայն չէին, որ Վլադիմիրը լրջորեն զբաղվի ֆուտբոլով։ Նրանց կարծիքը Վրաստանի ակումբներից մեկի մարզիչը՝ ով տեսնելով Բուրդուլիի խաղը խոսել է ծնողների հետ։ Նրա առաջին մարզիչը եղել է Աթալա Վիհրը։ Վլադիմիրը սովորել է Թբիլիսիիում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Վակե» ակումբում։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 15 տարեկանում՝ խաղալով «Թբիլիսիի Դինամո» ակումբի երկրորդ կազմում։ Մարզիչը եղել է Զուրաբ Մայսուրաձեն։ Մեկ տարի ակումբում մասնակցելուց հետո կարողանում է ընդգրկվել հիմնական կազմ։ Առաջին կազմում նրա մարզիչը Դավիթ Կապիանին էր։ Երբ Վլադիմիրը դարձավ 17 տարեկան սկսեց հանդես գալ Վրաստանի առաջնությունում։

Հետագայում ֆուտբոլիստը որոշեց տեղափոխվել կիևյան «Դինամո»։ Այդ ժամանակ ակումբի մարզիչը Ալեքսեյ Մախայլիչենկոն էր։ Կես մրցաշրջան անցկացնելուց հետո կոտրեց ոտքը։ Վնասվածքի պատճառով Վլադիմիրը չկարողացավ շարունակել կարիերան Դինամոյում։ Վնասվածքից հետո վերադարձավ Վրաստան՝ հանդես գալով «Դինամո» և «Ալանիա» ակումբներում։ Հետագայում պարզ դարձավ, որ նրանով հետաքրքրված էր անգլիական «Մանչեսթեր Սիթին»։ Բայց տրանսֆերայի պատուհանի փակման պատճառով Վլադիմիրը չկարողացավ տեղափոխվել Անգլիա։ Բորդուլին ստիպված եղավ մնալ Վրաստան

Հետագայում տեղափախվեց Ուկրաինա։ Վլադիմիրը հրավեր էր ստացել ուկրաինական «Կրիվբաս» ակումբից։ Այնտեղ նա անցկացրեց մեկ տարի։ Հետո տեղափոխվեց «Զարյու» ակումբ։ 2008 թվականի սեպտեմբերին տեղափոխվեց «Տավրիա», որի հետ կնքել էր երկամյա պայմանագիր[3]։ 2011 թվականին ֆուտբոլիստը ավարտեց կարիերան։

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականում սկսել է խաղալ 21 տարեկանից։ Կարողացել է հեղինակել 3 գոլ։ Մասնակցել է երիտասարդական հավաքականի խաղերին՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Գոլը հեղինակել է Ուկրաինայի ընտրանու դեմ ընկերական խաղում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիրը ունի երկու տղա, առաջինը՝ 6 տարեկան, երկրորդը՝ 4:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]