Վլադիմիր Բուգրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բուգրով
Ծնվել էհոկտեմբերի 16, 1938(1938-10-16)
ԾննդավայրՎոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 9, 2003(2003-12-09) (65 տարեկան)
Մահվան վայրՎորոնեժ, Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Վլադիմիր Բուգրով (ռուս.՝ Бугров, Владимир Васильевич, հոկտեմբերի 16, 1938(1938-10-16), Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 2003(2003-12-09), Վորոնեժ, Ռուսաստան), թատրոնի խորհրդային և ռուս դերասան, ռեժիսոր, մանկավարժ, թատերական գործիչ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Բուգրովը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 16-ին, Ստալինգրադում։ 1961 թվականին ավարտել է Ստալինգրադի թատերական ստուդիան։ 1968 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը (Նիկոլայ Օխլոպկովի կուրսը)։

1962-1963 թվականներին խաղացել է Լիպեցկի դրամատիկական թատրոնում։

1968-1980 թվականներին աշխատել է որպես Վորոնեժի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր։

1980-2003 թվականներին եղել է Վորոնեժի գեղարվեստի պետական ինստիտուտի ռեկտոր։ Նրա օրոք 1998 թվականին ինստիտուտն ստացել է Վորոնեժի գեղարվեստի պետական ակադեմիայի կոչում։

Եղել է Համառուսական մշակութային ֆոնդի Վորոնեժի մասնաճյուղի նախագահ։

Մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 9-ին, Վորոնեժում, 66 տարեկան հասակում[1]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորոնեժյան ՊՀԹ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աղջիկը և ապրիլը» (Տ. Յան)
  • «Վերջինները» (Մ. Գորկի)
  • «Բոռ» (Է. Վոյնիչ)
  • «Ամպրոպ» (Ա. Օստրովսկի)
  • «Ճանապարհին» (Վ. Ռոզով)
  • «Թմբուկ և ֆլեյտա» Է. Փաշնեև)

Վորոնեժի դրամատիկ թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ճանապարհ դեպի Բորդուխինոյ» (Վ. Կոնդրատև)
  • «Գավառական անեկդոտներ» (Ա. Վամպիլով)

Վորոնեժի գեղարվեստի ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ սերը երրորդ կուրսում» (Մ. Շատրով)
  • «Ուրախություն փնտրելիս» (Վ. Ռոզով)
  • «Քաղքենիները» (Մ. Գորկի)
  • «Ռևիզոր» (Ն. Գոգոլ)
  • «Հեքիաթ Մոնիկայի մասին» (Է. Շալտյանիս)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Скончался ректор Воронежской академии искусств Владимир Васильевич Бугров». Вести Воронеж, 10.12.2003. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]