Վլադիմիր Ազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ազարով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1994(1994-03-19)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Նովոսիբիրսկ, Ռուսաստան
Դիրք հարձակվող

Վլադիմիր Ալեքսեևիչ Ազարով (մարտի 19, 1994(1994-03-19)[1], Նովոսիբիրսկ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Ակրոն» ակումբի կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2011/12 մրցաշրջանում «Ակադեմիա» ակումբում (Տոլյատի)։ Նրա կազմում նորամուտը նշել է 2011 թվականի օգոստոսի 4-ին «Ռուբին-2» ակումբի դեմ ՊՖԼ-ի առաջնության 16-րդ տուրի խաղում, որում փոխարինման է դուրս եկել 84-րդ րոպեին՝ Մաքսիմ Յակովլևի փոխարեն[2]։ 2013 թվականի ձմռանը նա պայմանագիր կնքեց «Սիբիրի» հետ, բայց առաջին վեց ամիսների ընթացքում նա հանդես եկավ ՊՖԼ-ում Սիբիրի ֆարմ-ակումբում։ 2013/14 մրցաշրջանից սկսած հանդես է եկել «Սիբիրի» հիմնական կազմում Ռուսաստանի առաջին դիվիզիոնում, որտեղ անցկացրել է վեց լիարժեք մրցաշրջան և մասնակցել հարյուրից ավելի հանդիպումների։ 2018/19 մրցաշրջանում «Սիբիրը» չկարողացավ պահպանել տեղը Ռուսաստանի առաջին դիվիզիոնում և շուտով լուծարվեց։

2019 թվականի ամռանը մեկ տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի առաջնության «Նոյ» ակումբի հետ։

2021 թվականի հունիսին երկու տարվա պայմանագիր է կնքել Տոլյատիի «Ակրոնի» հետ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Գավաթակիր - 2019/20

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Протокол матча «Рубин-2» — «Академия»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]