Վլադիմիր Ագեև
Վլադիմիր Ագեև | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1932[1] |
Ծննդավայր | Բոլշիե Յալչիկի, Յալչիկսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, Գորկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 3, 2024 (91 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Չեբոկսարի նկարչական ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Վլադիմիր Ագեև (ռուս.՝ Владимир Иванович Агеев, ապրիլի 2, 1932[1], Բոլշիե Յալչիկի, Յալչիկսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, Գորկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 3, 2024), խորհրդային և չուվաշ գեղանկարիչ, գծանկարիչ, Չուվաշիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարիչ[2]։
1970 թվականից դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Ագեևը ծնվել է 1932 թվականի ապրիլի 2-ին, Չուվաշիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Յալչիկսկի շրջանի Բոլշիե Յալչիկի գյուղում։ 1956 թվականին ավարտել է Չեբոքսարիի գեղարվեստական ուսումնարանը[4], որպես նկարիչ աշխատել է Չուվաշիայի գրքային հրատարակչությունում, այնուհետև եղել է «Կապկան» երգիծանք ամսագրի աշխատակիցը։
Գեղարվեստական ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղանկարիչն իր հիմնական աշխատանքներում պատկերել է չուվաշ ժողովուրդների պատմությունը, դրա ձևավորման և զարգացման փուլերը։ Նրա ստեղծագործական կենսագրության մեջ մեծ տեղ են զբաղեցնում լեգենդների և հարազատ ժողովրդի ավանդազրույցների թեմաներով ստեղծագործությունները։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չուվաշիայի Հանրապետության ժողովրդական նկարիչ (1986 թվական)
- Չուվաշիայի Հանրապետության վաստակավոր նկարիչ (1977 թվական)
- Չուվաշիայի Հանրապետության Կոնստանտին Իվանովի անվան պետական մրցանակ (1981 թվական)[5]
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության «Մշակույթի ոլորտում ունեցած հաջողությունների համար» շքանշան (2003 թվական)
- «Չուվաշիայի Հանրապետության առաջ ունեցած վաստակի համար» շքանշան
Հիմնական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սուվարյան դարպասներ» հոբելյանական անհատական ցուցահանդես (նվիրված ծննդյան 80-ամյակին)։ Չուվաշիայի պետական գեղարվեստական թանգարան։ 2012 թվականի մարտի 2։
Հիմնական ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնանկար չուվաշ բանաստեղծների հետ, 1963
- Ե. Պուգաչյովը 1774 թվականի հուլիսի 17-ին Սունդար գյուղի մոտակայքում Վոլգան անցնելուց հետո, 1978
- Շուկա Յայլիչիկում, 1979
- Կնոջ դիմանկարը, 1981,
- Ճակատամարտ Սուվար քաղաքի մոտ, 1985-1989
- Լոգանքի տոն, 1986
- Մտորումներ ժամանակի մասին (Չուվաշ գրողներ), 1987-1988
- Կ. Իվանովը 1912 թվականին, խմբապարի ժամանակ, 1987
- Ժողովրդական բանաստեղծ Կ. Իվանովը 1912 թվականին խմբապարի տոնին, 1988-1989
- Փեսացուի հանդիպումը հարսնացուի հետ, 2008
Գծանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմաստունները, 1971, թուղթ, փետուր, տուշ
- Անկում Պեգասից, 1971, թուղթ, փետուր, տուշ
- Խմբապար, 1973, թուղթ, վիմագրություն
- Հարսնացուի առևանգումը, 1978, թուղթ, ջրաներկ, տուշ
Գրքերի ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тимбай, Сантăр. Вуник асамçă. На чув. яз. — Шупашкар: Чăваш кĕнеке издательстви, 1974. На 3-й стр. обл.: Двенадцать волшебников.
- Тимбай, Сандор. Двенадцать волшебников. — Чебоксары: Чувашское книжное изд-во, 1974.
- Чувашские легенды и сказки. Сост. Е. С. Сидорова. Пер. Семена Шуртакова. Чувашское книжное изд-во. Чебоксары, 1979.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ Агеев В. И. в ЧУВАШСКОЙ ЭНЦИКЛОПЕДИИ
- ↑ Профессиональный союз художников России
- ↑ «Владимир Агеев на сайте училища». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Лауреаты Государственной премии им. К. В. Иванова
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Трофимов, А. А. В. И. Агеев : Начало творческого пути. Мировоззрение // Чувашское искусство: Вопросы теории и истории. Чебоксары, 1996. Вып. 2. Արխիվացված 2021-02-03 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Агеев В. И. 80 çул тултарать
- Произведения В. И. Агеева в собрании Чувашского государственного художественного музея Արխիվացված 2021-01-31 Wayback Machine